29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Անհարմար ա, էլի, ո՞ւմ եք տուգանում». ԱԺ-ում կրքերը թեժ են

Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երեկ հերթական նիստում քննարկեց աշնանային նստաշրջանի եւ նիստերի օրակարգերին վերաբերող մի շարք հարցեր։ Այդ թվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը դարձավ պատգամավորների, ավագանու անդամների եւ կառավարության ներկայացուցի միջեւ լեզվակռվի պատճառ։

Օրենքի նախագծի համաձայն, սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաեւ անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում օրենքով եւ այլ իրավական նորմատիվ ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության, կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի եւ կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը, վերակւսռուցելը, կամ առանց թույլտվության այնպիսի շինարարական աշխատանքներ կատարելը, որոնք իրականացնելու համար պահանջվում է շինարարության թույլտվություն՝ առաջացնում է տուգանքի նշանակում։ Ընդ որում՝ ո չ ավել, ո չ պակաս սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ
երեքհարյուրապւստիկի չափով։

Այս օրենսդրական նախաձեռնությությոինից խիստ ոգեւորված են «Ելքում», մասնավորապես՝ Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամները, որոնցից Անահիտ Բախշյանն ու Արայիկ
Հւսրությունյւսնը նույնպես ներկա էին քննարկմանը։ Մինչդեռ տուգանքների չափն ու առհասարակ դրա կիրառումը լիովին անընդունելի էր «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների համար։

Առւսջինը վերոնշյալ օրինւսգծին ընդդիմացավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հրանք Մադաթյանը։ Սակայն, նա առաջարկում էր միայն հարազատ մարզի՝ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերին ազատել նման տուգանքներից։ «Որ չասեմ, կպայթեմ…»,– ասաց Անահիտ Բախշյանն ու լռեցրեց Մադաթյանին։ Թեմայից բորբոքված ար­դեն տնավարի խոսեց նաեւ Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Աերգեյ Բագրատյանը. «Եկեք վարչա­կան իրավախախտումների մասին օրենքից «տուգանք» բառն ընդհանրապես քցենք 10-րդ տեղ կամ փոխարինենք նախազգուշացումով։ Լավ, էս ժողովրդի վի­ճակը նայեք, շինարարություն յանիմ կա՞, մեկ էլ տուգանեք, ի՞նչ են արել, էս ի՞նչ դարձրեցինք։ Նենց արդեն ամեն ինչ իդեալական էր, մենք էլ դարձել էինք իդեալական երկիր, հիմա էլ սաղին բռնենք, տուգանե՞նք։

2,5 միլիոն գյուղացուն տուգանես, կխելագարվի էլ խի՞ ես տուգանում, սաղ տունը քանդի, թող գնա երկրից։ Բացարձակապես հանեք էդ տու­գանքը, անհարմար ա, էլի, ո՞ւմ եք տուգանում։ 5 հոգի մարդ ենք մնացել, ասում եք՝ տուգանենք, հա տուգանենք»։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ