14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները /տեսանյութ/

Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշմամբ ԱՄՆ-ը կշարունակի ֆինանսավորել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները, հայտնում է Ամերիկայի ձայնը։ 

Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան:

«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում տեղադրված ականների հետեւանքով տարածաշրջանում բնակվող տղամարդիկ, կանայք եւ երեխաներ անընդհատ գտնվում են վնասվածք ստանալու կամ կյանքը կորցնելու վտանգի տակ», – նշել է Դեյվիդ Վալադաոն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ