07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ գիտնականը երկրագնդի գերտաքացումն ու գերսառեցումը կանխելու համար նոր գյուտ ունի

Ինժեներ-էլեկտրամեխանիկ, բազմաթիվ գյուտերի հեղինակ Գագիկ Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  հավաստիացրեց՝ դեռ տարիներ առաջ կանխատեսել էր, որ Հայաստանում և, առհասարակ,  աշխարհում  վերջին տարիներին պետք է գերտաքացում  ու գերսառեցում գրանցվեր։

«Աշխարհում առաջին անգամ առաջարկվում է երկրագնդի գերտաքացումն ու գերսառեցումը դանդաղեցնող եզակի մեխանիզմ․ ես մշակել եմ միմեխանիզմ, որի հիման վրա կարելի է ամբողջ երկրագնդի վրա գերտաքացումը և գերսառեցումը սկզբում դանդաղեցնել, հետո, հնարավոր  է, նաև կանխել։ Քանի որ  նմանատիպ գյուտը թանկ արժե, ես այս պահին չեմ կարող ինչ-որ բան ասել։ Պարզապես, ուզում եմ լրագրողների միջոցով  հայտնել իմ  գյուտի մասին․ հետագայում համապատասխան մարդիկ կարող են գալ, որ  զրուցենք, հասկանանք՝ ինչ անել։ Այդ գյուտի վրա ես աշխատել եմ ավելի քան տասը տարի․ իմ գյուտի համար 5 միլիարդ եվրո գումար եմ պահանջելու։  Նշեմ նաև, որ այս մասին ես նամակով տեղեկացրել եմ նաև վարչապետին»։

 Գիտնականը նշեց՝ առաջիկայում ուժեղ անձրևներ են լինելու, հնարավոր է նաև՝ վտանգավոր կայծակներ, քամիներ ու փոթորիկներ։ 

«Ես իմ գիտական կանխատեսումների մասին գրել էի իմ ֆեյսբուքյան էջում։  Հայաստանում առաջիկայում  գերտաքացում է լինելու Արարատյան դաշտում», – նշեց բանախոսը։ Գիտնականը հույս հայտնեց, որ պատկան մարմինները կհետաքրքրվեն այս գյուտով ու այն կյանքի կկոչվի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ