27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 1, 2017

Մեսսին ամուսնացել է. լուսանկարներ ճոխ հարսանիքից

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի և Անտոնելա Ռոկուցոյի հարսանիքը: Հարսանեկան արարողությունը կայացել է հայրենի քաղաքում: Զույգը երկու տղա ունի` 4-ամյա Տիագոն և մեկամյա Մատեոն:

Ես հարգում ու մեծարում եմ քո պայքարող, հաղթող տեսակը. Ռուզաննա Խաչատրյանն` ամուսնուն (ֆոտո)

Հուլիսի 1-ը  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է: Օրվա առթիվ սոցիալական ցանցի իր էջում գրառման միջոցով շնորհավորել է նրա կինը՝  Ռուզաննա Խաչատրյանը և լուսանկարներ ավելացրել:  «Բարի տարեդարձ, սիրելի´ Սեյրան, Ես հարգում ու մեծարում եմ քո պայքարող, հաղթող տեսակը: Նորանոր բարձունքներ ու հաղթանակներ եմ մաղթում՝ ի փառս մեր Հայրենիքի ու ժողովրդի»,-գրել է նա: 

Արցախում նախագահ են ընտրելու

Արցախում հուլիսի երկրորդ կեսին Ազգային ժողովն ընտրելու է հանրապետության նախագահին: Մինչեւ 2020 թվականը՝ անցումային շրջանի համար նախագահին կընտրի Ազգային ժողովը: 2020թ.-ից հետո արդեն կլինեն համաժողովրդական ընտրություններ:  Սահմանադրության անցումային դրույթներով ԱԺ խմբակցությունների առաջարկությամբ ընտրվում է Հանրա­պետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների […]

«Փաշինյանը ձեռքերն է տաքացնում»

Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցության միջնորդությունը մերժվել է։ Փաշինյանը վրդովմունք էր հայտնել․ «Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»։ […]

Ռուսները ցնդել են. Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսները ցնդել են, պաշտոնական տեղեկատվություն են հրապարակել, թե Մոսկվայում ուժգին փոթորիկ է, քամու արագությունը հասնում է 20մ/վրկ: Երևանում այս տարի արդեն 20 անգամ 20մ/վրկ քամի է գրանցվել, 20մ/վրկ քամու փոթորիկը որն է չեմ հասկանում»:

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանը հեռախոսազրույցների մասին մանրամասներ է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստում։ Թրամփի հետ 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Կատարի ճգնաժամը։ Էրդողանը Թրամփին հայտնել է, […]

Ինչ նշանակություն կունենա շփման գծում տիեզերական խորազննման մեխանիզմը

«Չնայած բազմաթիվ հանդիպումների այսօր չկա որևէ համաձայնություն Ադրբեջանի կողմից այդ շփման գծի վրա վստահության մեխանիզմների ներդրման հարցում, որոնք թույլ կտային ֆիքսել, թե ով է առաջինը խախտել զինադադարը: Սա մի մեխանիզմ է, որը ոչ թե կկանխարգելի հրադադարի խախտումները, այլ կֆիքսի զինադադարը»-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` խոսելով շփման գծում […]

Սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև

«Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ: Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը»,-այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված