07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի և Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ։

Թուրքական «Sabah» թերթը տեղեկացնում է, որ Էրդողանը հեռախոսազրույցների մասին մանրամասներ է ներկայացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) գործադիր խորհրդի նիստում։

Թրամփի հետ 40 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Կատարի ճգնաժամը։ Էրդողանը Թրամփին հայտնել է, որ Սաուդիան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի կողմից Կատարի նկատմամբ կիրառվող շրջափակումը և էմբարգոն սպառնում են տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը։ Նա հարցի լուծման համար կարևորել է ճգնաժամի մեջ ներգրավված բոլոր կողմերին առանց նախապայմաններ առաջ քաշելու մեկ սեղանի շուրջ հավաքելու անհրաժեշտությունը։

Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Սիրիայում չեզոք գոտու սեղծման և թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Աֆրին քաղաքից ռուսական զինված ուժերի դուրսբերման հարցը։

Էրդողանը, Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին քաղաքի հարցին անդրադառնալով, Պուտինին հայտնել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Սիրիայում կարևոր է, սակայն Թուրքիայի անվտանգություննը գտնվում է վտանգի տակ։ Նախագահները պայմանավորվել են հանդիպել Համբուրգում կայանալիք G-20-ի գագաթնաժողովի շրջանականերում։

Նշենք, որ Թուրքիան Աֆրինի ուղղությամբ նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ