08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Փաշինյանը ձեռքերն է տաքացնում»

Այսօր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն են ստացել, որ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու ԵԼՔ խմբակցության միջնորդությունը մերժվել է։ Փաշինյանը վրդովմունք էր հայտնել․ «Սա հիասթափեցնող և մտահոգիչ որոոշում է և հիմնավորումը այն բանի, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողություններում օրինականությունն ու արդարությունը ամենևին էլ առաջնային շարժառիթներ չեն»։

Այս ամբողջ պատմության մեջ, սակայն, զարմանալին ոչ այնքան ՀՀ գլխավոր դատախազության որոշումն է, այլ Փաշինյանի պարզունակ քայլերը։ Մտահոգիչ է, որ Փաշինյանի կառույցը դեռ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացրել։ Սա քաղաքական միամտությա՞ն, թե՞ խորամանկության դրսևորում է։ Դժվար թե Փաշինյանը չիմանար ՀՀ իշխանությունների տրամադրություններն այս հարցերի վերաբերյալ։ Իրականում Փաշինյանն ուզում է ամեն կերպ ցույց տալ, որ չափազանց մտահոգ է Արնդրիաս Ղուկասյանի և մյուսների ճակատագրերով։ Բայց հետաքրքիր զուգադիպությամբ ամեն անգամ նույն քայլերն է անում, լավ իմանալով, որ մերժվելու է իր միջնորդությունը։

Եթե մի խոսքով ամփոփենք, ապա այս թեմաների վրա Փաշինյանը ձեռքերն է տաքացնում ու փորձում է հետընտրական պարապուրդի օրակարգ լցնել։ Թե այս ամենն ինչքանով է բարոյական՝ որոշեք ինքներդ։

Մանե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ