21 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Ինչ նշանակություն կունենա շփման գծում տիեզերական խորազննման մեխանիզմը

«Չնայած բազմաթիվ հանդիպումների այսօր չկա որևէ համաձայնություն Ադրբեջանի կողմից այդ շփման գծի վրա վստահության մեխանիզմների ներդրման հարցում, որոնք թույլ կտային ֆիքսել, թե ով է առաջինը խախտել զինադադարը: Սա մի մեխանիզմ է, որը ոչ թե կկանխարգելի հրադադարի խախտումները, այլ կֆիքսի զինադադարը»-այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Արցախյան հարցով փորձագետ Լարիսա Ալավերդյանը` խոսելով շփման գծում տիեզերական խորազննման մեխանիզմից:

Լարիսա Ալավերդյանը որպես այլընտրանք և կանխարգելիչ մեթոդ  ներկայացրեց գեներալ Քոթանջյանի առաջարկն, ըստ որի առաջարկվում է խորազննման միջոցով հստակեցվեն ոչ թե այն պահերը, երբ զինադադարը խախտվում է, այլ երբ տեխնիկայի շարժ է գրանցվում, նոր զինատեսակներ են ձեռք բերվում, որոնք միշտ էլ զննվում են: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ