14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև

«Վերջին մեկ ամսվա ընթացքում սկսվել են բավական ուժգին բախումներ քրդական ուժերի և թուրք իշխանությունների միջև, ինչպես Թուրքիայի հարավում, այնպես էլ Մերձավոր Արևելքում: Գրեթե ամեն օր երկու կողմից էլ լինում են բավական մեծ քանակությամբ զոհեր ու վիրավորներ: Թուրքական կողմը մեծ քանակությամբ զինտեխնիկա և զինուժ է կուտակել Սիրիայի սահմանին և այնտեղից ամեն օր հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը: Նա հավելեց, որ Հյուսիսային Իրաքում Քուրդիստանի ինքնավարության առաջնորդը հայտարարել է, թե սեպտեմբերի 25-ին կայանալիք Քրդական անկախության հանրաքվեն չի հետաձգվելու, հակառակ դեպքում այն կբերի մահաբեր պատերազմի: Թուրքիայի իշխանությանը ևս դեմ են Իրաքում Քրդստանի անկախության հանրաքվեին: 

Մուշեղ Խուդավերդյանը նշեց բավական թեժ է Թուրքիայի հարավում, և գրեթե ամեն օր զոհվում են և թուրք զինվորներ: Ըստ նրա՝ Դիարբեքիրում հատկապես բախումներն ուժեղ են, որտեղ ռազմական գործողությունները Քրդական բանվորական կուսակցության զինյալների ու թուրքական զինվորների միջև է: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ