26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Հուլիսի 3-ին և 4–ին Արմավիրում պլանային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ գրություն է ուղարկվել

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը, դուրս գալով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված փաստաբանական գործունեության շրջանակներից, փաստաբանական գործունեությանը չվերաբերող, վստահորդին իրավաբանական օգնություն տրամադրելուն որևէ կերպ չառնչվող հարցերով իր հայացքներն է փոխանցել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ավելին՝ անպարկեշտ ձևակերպումներով գնահատականներ է տվել պետական իշխանության մարմիններին, իրավապահ մարմիններին ու դրանց գործունեությանը:  ՀՀ գլխավոր դատախազության հանրային […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ռազմավարական դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ, Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակություն արտերկրում: Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ […]

Հուլիսի 1-ից մեկնարկում է 2017թ. ամառային զորակոչը

ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից: Հիշեցնենք, որ 2017թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերին արագ արձագանքելու և համապատասխան լուծումներ տալու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են […]

Հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին: Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ […]

Ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը

Ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:  Բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են: Ոստիկանության լրատվական բաժնից տեղակացնում են, որ նշված հասցեում միջադեպ գրանցվել է,  հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանի որդին բանակում չի ծառայել

«Իմ որդին օրենքով է ազատվել ծառայությունից»,– այսօր Ազգային ժողովում այսօր հայտարարեց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԱԾ նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանը։ Ցոլակյանը նշեց՝ իր որդին 2005 թվականին ասպիրանտուրան ավարտելուց հետո գիտությունների թեկնածուի դիսերտացիա է պաշտպանել, այդ ժամանակ օրենքն ազատում էր ծառայությունից: «Մասնագիտությամբ տնտեսագետ է, դրանից հետո մի քանի տարի դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ապա աշխատանքի անցել […]

Օլիգարխը չի կարող հայրենանվեր լինել.ազատամարտիկ

«Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները վերջին 20-25 տարիներին հիմնականում  չեն ծառայում Հայոց բանակում, առավել ևս՝ առաջնագծում: Եթե ծառայեն էլ, ապա միայն թիկունքում: Դա էլ իրենց հաճույքով ու ցանկությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը: Բունիաթյանը երևույթը դատապարտում է, սակայն դրա դեմ պայքարելու տարբերակ չի տեսնում.«Եթե նայենք պատմության ակունքներին, ապա կնկատենք, որ միշտ էլ այդպես է […]

Մի վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը

Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։ Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։ Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի