07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հանդիպում-քննարկում՝ Արցախի 4-րդ նրբանցքի 10 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող հանրակացարանային շենքի բնակիչների հետ: Նշենք, որ շենքը վթարայնության 4-րդ աստիճան ստացել է 2016 թվականին:

Վահե Նիկոյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր: Հանդիպման շրջանակում բնակիչների հետ քննարկվել են վերաբնակեցման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում նաև առկա որոշ խնդիրները: Փոխքաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում հնարավորին կաջակցի բնակիչներին՝ առկա խնդիրների արագ կարգավորման հարցում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ