Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ռազմավարական դաշնակից պետության՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ,
Ձեր երկարամյա պետական գործունեությամբ՝ Դուք վաստակել եք Ձեր հայրենակիցների մեծ հարգանքը և զգալի հեղինակություն արտերկրում:
Բարձր ենք գնահատում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում Ձեր անձնական ներդրումը:
Մշտապես ուրախ եմ շփվել Ձեզ հետ: Հուսով եմ, որ մեր կառուցողական երկխոսությունը և երկկողմ ու միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ արգասաբեր աշխատանքը կշարունակվի:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Սերժ Ազատի, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք»,-ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: