26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

Կանչել են, եկել եմ. ԲՀԿ-ականներն անտեղյակ են (ֆոտո)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր «Ծառուկյան» դաշինքն անցկացնում է հանդիպում իր անդամների հետ Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում (կանյաչնի): Նրանցից մի քանիսը նրս մտան հետնամուտքով, ապա այստեղ եկավ Նաիրա Զոհրաբյանը, ով արագորեն ներս մտավ` չպատասխանելով հարցերին: Նրան հետևեց Վահե Էնֆիաջյանը, ով ի պատասխան հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու, ուղղակի ասաց. «Ներքին հարցեր ենք քննարկելու, […]

Հատուկ քննչական ծառայությունում քննվում է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ևս մեկ քրեական գործ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և նախընտրական շտաբում ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Մասնավորապես, նշված լրատվամիջոցի լրագրող Ա. Զախարյանը ոստիկանությունում հաղորդում  է տվել այն մասին, որ 2017 թվականի մայիսի 11-ին Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 11/3 հասցեում գտնվող […]

Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ […]

Ո՞վ է ասել, որ մեր երկրում ընդդիմությունը միշտ ձախողակ պիտի լինի. Մանե Թանդիլյան

«Ընտրություններ լինելու են միշտ, սա է ժողովրդավարության հիմքը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Մանե Թանդիլյանն` ի պատասխան հարցին, թե չի կարծում արդյոք, որ մարդիկ հոգնել են թե´ ընդդիմությունից, թե´ իշխանություն, թե´ ընտրություններից, և հենց այդ պատճառով էլ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աննախադեպ քիչ մասնակցություն գրանցվեց:  «Չի կարելի հոգնել ընտրության գնալ, չի կարելի հոգնել […]

Ամեն մի հայ, որտեղ էլ նա լինի, պիտի թիկունքին զգա…Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, Հանրապետության իշխանություններին Երկրապահի օրվա, մայիսյան բոլոր տոների եւ Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձի առթիվ: Շուշի բերդաքաղաքի հերոսական ազատագրումից հետո հայ կամավորականության առաքելությունը հասավ նպատակին. Ազատագրվեց նաև պատմական Բերձորը` Արցախը Մայր Հայրենիքի հետ կապող […]

Ազատությունից զրկված անձանց վիճակը բարելավող օրենսդրական նախագծեր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին», ինչպես նաև «Նույնականացման քարտի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքների նախագծեր՝ համապատասխան հիմնավորումներով: Նախագծերն ուղղված են ազատությունից զրկված անձանց կապի ամրապնդմանը մերձավոր ազգականների […]

Հայաստանում կան էներգաարտադրման կարողություններ

Հայաստանում մեկնարկել է վերականգնվող էներգիայի հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ԱՄՆ դեսպանատունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ համատեղ: Համաժողովի ժամանակ Հայաստանում ԱՄՆ  արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ Հայաստանը եւ նրա էներգետիկ համակարգը վերջին 25 տարում մեծ աճ են գրանցել: Նա նշել է, […]

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2017 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկաանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Մատաղ քեզ հայ զինվոր. արցախցի փոքրիկները հուզեցին/տեսանյութ/

Արցախ աշխարհի Բերդաձոր գյուղը շուրջ մեկ տարի բռնազավթված էր, ադրբեջանցիները հասցրել էին արդեն բնակություն հաստատել հայերի օջախներում: Ցավը շատ էր, բայց հուսահատություն չկար, կար պայքար: 1992 թվականի մայիսի 17-ին Բերդաձորը ազատագրվեց: Գյուղի դպրոցի աշակերտները Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ պաշտում են իրենց գյուղը: 9 տարեկան Հայասերը ուզում է հայտնի կարատեիստ դառնալ.«Որ ջարդեմ թուրքի գլուխը»,-ասաց: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի