Երկու խաղաղապահ է զոհվել
                        Մալիում սպանվել են ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ։ Եւս մեկ խաղաղապահ վիրավորում է ստացել։ Մալիում ՄԱԿ-ի խաղապահ առաքելության ղեկավար Սալեհ Աննադիֆը շեշտել է, որ երկրում վերջին շաբաթներին հաճախացել են քաղաքացիական անձանց ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների վրա հարձակումները։ Սալեհ Աննադիֆը շեշտել է ՝ այդ հարձակումները նպատակ ունեն խափանել խաղաղությունն ու կայունությունը Մալիում։
                
                        
                        
                        
                        
                        
                        
                        



































