25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2017

Մայրը կասկածվում է նորածին երեխային սպանելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեիԿոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված: Կոտայքի մարզային քննչական վարչությունում անմիջապես […]

Իմ ու քու օրոք չկա. մարզպետը հունից դուրս եկավ /տեսանյութ/

Այսօր տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի նիստը։ Նախ ներկայացվեց,  որ հարկերի ու տուրքերի հավաքագրումը կատարվել է 70 տոկոսով. ընդ որում թերակատարել են այն համայնքները. որոնք միշտ աչքի են ընկնել հավաքագրումների բարձր ցուցանիշով։ Ապա հարցը հասավ պարտքերին։ Դեռևս 2012 թվականից, երբ մարզպետը Աշոտ Գիզիրյանն էր, կառավարությունը  սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրով Շիրակի մարզի գյուղացիներին վերադարձելիության հիմունքներով էլիտար սերմեր […]

Տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին․ ոստիկանությունը՝ «Վերջին զանգի» վերաբերյալ

Եվս մի քանի օր՝ ու մեր ավագ դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»՝ խորհրդանշելով երեկվա դպրոցականների մուտքը մեծ կյանք և հիշեցնելով, որ սա բոլորիս տոնն է, ու տոնականությունը պիտի պահպանվի հանրային պատասխանատվությամբ:   Ոստիկանւթյունը մեծ բաժին ունի այդ գործում և ողջ ծավալով ապահովելու է հասարակական կարգը, պահպանելու է տոնական հանդիսությունների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:   […]

Երթուղայինում կողոպտել են ուղևորուհուն

Մայիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում մի ուղևորուհուց գողացել են 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 69.000 դրամ, 500 ռուբլի, և տարբեր խանութների զեղչի քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1988 թ. […]

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված նորածնի մայրը բերման է ենթարկվել

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն:   Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:   Բերման ենթարկված անձը խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց […]

Սահմանին հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 23-ին, ժամը 00.30-ին, Գոգավանի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1970 թ. ծնված Շալվա Ա.-ն, որը 2014 թ. հունվարի 10-ից ՌԴ Օմսկի մարզի պատիժների իրականացման դաշնային ծառայության վարչության կողմից, որպես ամբաստանյալի կողմից դատաքննությունից խուսափող, հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով: […]

Վերջին երգն էինք լսում, երբ հարված զգացինք․ ինչ են պատմում Մանչեսթրի պայթյունի ականատեսները /ֆոտո/

Այս գիշեր «Մանչեսթր-արենա» հայտնի մարզադաշտում տեղի ունեցած համերգի ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։ Արդյունքում, տարբեր տեղեկություններով, 22 մարդ զոհվել է, 60-ը վիրավորվել։ Պայթյունի ժամանակ ընթանում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգը։ Ահա թե ինչ են պատմում պայթյունի ականատեսները։ Հերի Ուոլկերն ու նրա կինը եղել են պայթյունի վայրից մի քանի մետր հեռավորության վրա․ «Մենք լսեցինք […]

Հետախույզը պարգևատրեց նախարարներին /տեսանյութ/

«Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց»  հայրենասիրական երիտասարդական կենտրոնը այսօր՝ մայիսի 23 ին նշեց հիմնադրման 5-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը ներկա էին՝  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ռազմական և հասարակական մի շարք անվանի գործիչներ: Դպրոցի հիմնադրմանը ակունքները խորն են և սկիզբ են առնում Արցախի […]

Նոր նշանակում

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար: Համապատասխան հրամանագիրը Ս.Սարգսյանը ստորագրել է մայիսի 23-ին: Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը, որը նախագահի հրամանագրով ազատվել էր այդ պաշտոնից մայիսի 17-ին, քանի որ ընտրվել էր ԱԺ պատգամավոր: Հովհաննես Հովսեփյանը 2008-ից 2016-ը զբաղեցրել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի