28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

Տարոն Մարգարյանը հետ է մնում. Փաշինյանը հաղորդում է տալիս

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այս ուժ ժամին դեռևս շարունակում է քարոզարշավը: Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են մայիսի 14-ին, վաղը քարոզար՛ավի վերջին օրն է, որովհետև մայիսի 13-ը լռության օրն է: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն իր թիմակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնական փողոցներում ու բուկլետներ բաժանվում, նաև զրույցի բռնկվում: Քարոզարշավը նրա կուսակիցները լուսաբանում են Facebook սոցիալական ցանցում՝ «Life» […]

Մեսսին շուտով կամուսնանա

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին և Անտոնելա Ռոկուցուն կամուսանան հունիսի 30-ին: Այս մասին  տեղեկացնում է  Hola.com-ը: Զույգն արդեր 8  տարի միասին էր ապրում, իսկ այժմ որոշել է օրինակացնել հարաբերությունները: Պսակադրությունը կկայանա Ռոսարիոյում, որտեղ մանկության տարիներին  տեի է ունեցել Մեսսիի ու իր սիրելիի հանդիպումը:  Նրանք ունեն երկու երեխա:

Մի «անհավասար» սիրո պատմություն․ Ֆրանսիայի առաջին տիկինը մանրամասներ է ներկայացրել /ֆոտո/

Նա 64 տարեկան է, ամուսինը՝ 39 տարեկան։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիտի սիրո պատմությունը վերջին օրերին շատ է շահարկվում։    Էմանուել Մակրոնը 15 տարեկան էր, երբ առաջին անգամ համբուրեց նրան։ Այդ ժամանակ Բրիջիտը նրա ուսուցչուհին էր, համբույրն էլ բեմի վրա էր՝ սովորական համբույր, երբ աշակերտը շնորհակալություն է հայտնում ուուցչուհուն։ 2 տարի անց, […]

Մեկնարկում են Աստանա-Երևան-Աստանա ուղիղ չվերթները

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել: Ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: Հիշեցնենք, որ Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով:  

Իտալական քաղաքի քաղաքապետը 2 000 եվրո է առաջարկում՝ այնտեղ բնակություն հաստատելու դիմաց /ֆոտո/

Եթե ցանկանում եք նոր կյանք սկսել՝ նոր վայրում, սա հենց ձեզ համար է։ Իտալական փոքրիկ գյուղաքաղաք Բորմիդայի քաղաքապետն առաջարկում է երկու հազար եվրո վճարել յուրաքանչյուրին, ով կտեղափոխվի այնտեղ։ Նա ասում է, որ այստեղ կարելի է շաբաթական ընդամենը 12․5 եվրոյով տուն վարձել։  Այս փոքրիկ գյուղաքաղաքը տեղակայված է բարձր սարերում։ Ապրելը դժվար է, բայց օդը շատ մաքուր […]

Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակը պարգևատրվեց ԱԳՆ Պատվո մեդալով

Մայիսի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկուն (նստավայրը՝ Թբիլիսի)՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հաջողություն մաղթելով պապական նվիրակին իր հետագա գործունեության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի և Վատիկանի, Հայ Առաքելական եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վառ վկայությունն էր անցյալ տարի […]

Կուսակցությունները շատ-շատ են, բայց «Ելքը» մեկն է

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց, որ քաղաքի խնդիրը միայն անսարք վերելակները չեն, անանցանելի ճանապարհներն ու աղբի կույտերը չեն, հիմնական խնդիրը համակարգային է և համակարգային էլ պետք է լուծել: «Կեղծ ժողովդավարությունը շատ ժողովուրդներ անցել են, եվրոպացիները կարճ ժամանակում հասկացան, որ երկում իրական փոփոխության համար իրական ժողոդավարություն է պետք: […]

«Պետք է վերաարժեւորենք մեր պայքարն ու պահանջատիրությունը»

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ միջոցառում՝  նվիրված Վանի հերոսական ինքնապաշտպանության 102-ամյակին: Միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Ռադիկ Կարապետյանը Henaran.am-ի հետ զրույցում պատմեց՝  վերոնշյալ միջոցառումը կազմակերպելու մտահաղացումն  առաջացել է Ազգային Ընկերվարական Ճակատում, ապա առաջարկը ներկայացվել  է «Գրադարան» մշակույթային նախաձեռնությանը, որիշ հետո միջոցառումը կազմակերպվել է   և անցկացվել բաց  դասախոսություն-քննարկում ձևաչափով, որի նպատակը  եղել է այն, որ հայ երիտասարդները […]

Կրքեր բորբոքած առաջարկն օրինական է. Փաշինյանը կրկին բացատրում է

«Ինչպես հայտնի է՝ մենք մի քանի օր առաջ փոփոխություն ենք կատարել մեր նախընտրական ծրագրում»,-այսպես սկսեց իր ելույթը «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը դաշինքի ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, ապա ներկայացրեց իրենց առաջարկած սոցիալական աջակցության ծրագիրն այն ընտրողներին, ովքեր կմերժեն ընտրակաշառքը: «Այս առաջարկը կրքեր բորբոքեց, բայց չարձանագրվեց, որ վերջապես նորանկախ Հայաստանի պատմության մեջ կա մի քաղաքական ուժ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի