25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իտալական քաղաքի քաղաքապետը 2 000 եվրո է առաջարկում՝ այնտեղ բնակություն հաստատելու դիմաց /ֆոտո/

Եթե ցանկանում եք նոր կյանք սկսել՝ նոր վայրում, սա հենց ձեզ համար է։ Իտալական փոքրիկ գյուղաքաղաք Բորմիդայի քաղաքապետն առաջարկում է երկու հազար եվրո վճարել յուրաքանչյուրին, ով կտեղափոխվի այնտեղ։ Նա ասում է, որ այստեղ կարելի է շաբաթական ընդամենը 12․5 եվրոյով տուն վարձել։ 

Այս փոքրիկ գյուղաքաղաքը տեղակայված է բարձր սարերում։ Ապրելը դժվար է, բայց օդը շատ մաքուր է։

Այն հիմնադրվել է դեռեւ միջնադարում եւ բացառիկ գեղեցիկ տեսարժան վայրեր ու հնագույն ճարտարապետական կառույցներ ունի։ 

 

Սակայն այստեղ ընդամենը 394 բնակիչ կա, այն կարող է հերթական քաղաք-ուրվականը դառնալ Իտալիայում։ պատճառն էլ պարզ է՝ աշխատանքի բացակայությունը։ Տեղացիները լքել են Բորմիդան՝ աշխատանք փնտրելու հույսով։

Եվ ահա նոր բնակիչներին հրապուրելու համար գյուղաքաղաքի քաղաքապետ Դանիելե Գալյանոն որոշել է հումար առաջարկել։ Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

Ու չնայած այստեղ բնակիչները քիչ են, գործում է 4 ռեստորան, փոստ, գրադարան, խանութներ, հյուրանոց, դեղատուն եւ բժիշկ, ով շաբաթական երեք անգամ այցելում է գյուղաքաղաք։ 

 


Ի դեպ, աղաքապետի առաջարկը գրավել է արդեն մի շարք երկրների քաղաքացիների։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ