Մի «անհավասար» սիրո պատմություն․ Ֆրանսիայի առաջին տիկինը մանրամասներ է ներկայացրել /ֆոտո/
Նա 64 տարեկան է, ամուսինը՝ 39 տարեկան։ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա կնոջ՝ Բրիջիտի սիրո պատմությունը վերջին օրերին շատ է շահարկվում։
Բրիջիտ Տրոնյեն, ով ամուսնուց 25 տարով մեծ է, Մակրոնի դերասանական վարպետության ուսուցչուհին էր։
Նշենք, որ ի վերջո զույգն ամուսնացավ՝ 2007 թվականին։
Առաջին տիկին Բրիջիտը պատմել է իրենց առաջին հանդիպման մանրամասները։
«Երբ նա եկավ լսումների, ես անմիջապես նկատեցի, որ նա տաղանդավոր է։ Նա տարբերվում էր մյուսներից, սիրում էր ուսուցիչների հետ շատ ժամանակ անցկացնել, իր հասակակիցների հետ իր համար անհետաքրքիր էր։ Եվ նա իր տարիքից մեծ էր երեւում»,- պատմել է նա։
Երբ լրագրողները Բրիջիտին հարցրել են, թե ամուսնուն լավ քաղաքական գործիչ համարում է, թե ոչ, ասել է․ «Չկա մի գործ, որտեղ նա հիանալի չլինի»։
Նախընտրական շրջանում էլ Բրիջիտը ամուսնու կողքին էր։ Նա սրտանց ուրախանում էր նրա հաջողությունների համար։
Բրիջիտն իրենց հանդիպումներից այլ մանրամասներ էլ է ներկայացրել․ «Նա քայլ առ քայլ կոտրեց իմ դիմադրությունը։ Նա բացառիկ համբերություն ունի։ Հենց սկզբում էլ նա իրեն դեռահասի պես չէր պահում, նա մեծերի հետ հավասարը հավասարի պես էր»։