25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

14-ամյա Նարեկը սուր լեյկոզով է տառապում, նրան անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նարեկ Մարտոյանը ծնվել է 2002թ․նոյեմբերի 22-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, հայրը մահացած է և տղան գտնվում է իր պապի՝ Ժոռա Մարտոյանի խնամակալության տակ։ Սովորում է 9-րդ դասարանում։ 2016 թվականի մայիսին երեխայի մոտ թուլություն, գունատություն և ոտքերի ցավ է նկատվել,պապը նրան անմիջապես բժշկի է տարել, որից հետո էլ պարզվել է, որ երեխան տառապում է Սուր լիմֆոբլաստային […]

15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն. նախարար (տեսանյութ)

«Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացնում: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնե արգելափակոցները հանելուն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով մայիսի 10-ին իջևանցիների կողմից Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու պատճառներին: […]

Արցախի ՄԻՊ-ը հանդիպել է Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնվում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ «Ռազմական հակամարտությունների զոհերը միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի հատման կետում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։ Համաժողովը կազմակերպվել է Հունգարիայի և Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների կողմից և ընթանալու է մայիսի 11-ին։ Մինչ այդ, մայիսի 10-ին, Հայկական մշակութային կենտրոնում Ռ.Մելիքյանը ճանաչողական հանդիպումներ է ունեցել Հունգարիայի […]

Ակնկալում ենք 10 հազար աշխատատեղ ստեղծել. Սուրեն Կարայան (տեսանյութ)

«Գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրվում և մոտ ժամանակներս արդեն հստակ ու կոնկրետ առաջարկներ էլ կլինեն»,-այսօր` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ըստ նրա` ներդրումներ կլինեն վերականգվող էնեգետիկայի ոլորտում: «Ներդրումների մասով այն թվերը, որոնց մասին հայտարարել ենք, այդքան էլ կլինեն: Արդեն սկսվել են ծրագրեր իրականացվել: Մոտ ժամանակներս […]

Ազդարարները կարող են ներկայացնել կոռուպցիոն դեպքերի մասին անանուն հաղորդումներ

Կառավարության հավանությանն է արժանացել «Ազդարարման համակարգի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը մշակվել է՝ հիմք ընդունելով միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները, ՀՀ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները: Նախագծերը համալիր կարգավորման կենթարկեն ազդարարման հետ կապված իրավահարաբերությունները և կերաշխավորեն ազդարարման իրավունքի արդյունավետ իրացումը: Մասնավորապես, առաջարկվող օրենքով կարգավորվում են ազդարարման, ազդարարման […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. մայիսի 11-ին փականի անսարքության հետևանքով ժամը 04.00-ից դադարեցվել է Կենտրոն վարչական շրջանի՝ Չարենցի փողոցի և 1-ին, 2-րդ նրբանցքների, Ալեք Մանուկյան, Երվանդ Քոչարի, Զավարյան, Քաջազնունի, Ռոստոմի, Կորի, Աղյուսագործների, Վրացյան, Շահինյան, Այգեստան 1-ից-7 փողոցների, Նար-Դոսի փող. 20-ից-150, Վարդանանաց փող. 28-ից-130, Քրիստափորի փող. 12-ից-160, Տիգրան Մեծի պող. […]

Շտապ օգնության մեքենաներ կստանանք Չինաստանից

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հաստատվեց ՀՀ-ի և Չինաստանի ժողովրդական հանրապետության միջև տեխնիկատնտեսական համաձայնագրի կնքման մասին որոշումը: Սրանով Չինաստանը Հայաստանին անհատույց կտրամադրի 200 շտապ օգնության մեքենաներ: «Դրանով մենք կկարողանանք ամբողջությամբ բավարարել հանրեպետությունում շտապ օգնության մեքենաների կարիքը»,-ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Մեքենաները Հայաստանում լինելու են արդեն աշնանը:

Խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը նվազել է

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները: «7 ամիսների գործունեության արդյունքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է նկատվել , մասնավորապես՝ 2016 թվականի հոկտմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է հարկային համաներում նախատեսվող օրենք: Հարկային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի