26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը նվազել է

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները: «7 ամիսների գործունեության արդյունքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է նկատվել , մասնավորապես՝ 2016 թվականի հոկտմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ:

Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է հարկային համաներում նախատեսվող օրենք: Հարկային հանցագորեծությունների մաքսանենգության վերաբերյալ 271 քրեական գործ վարույթ է ընդունվել , ընդ որում՝ 103 մաքսային, 168 հարկային հանցագործության գծով»,- հայտնեց Վարդան Հարությունյանը:

Նա հավելեց, որ 2.5 անգամ նվազել է հարկային մարմնի կողմից իրականացված հսկողական միջոցառումների քանակը: Նաև ՊԵԿ նախագահն ասաց, որ խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը 48.8 տոկոսից նվազել է և դարձել 33.2 տոկոս:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ