27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 30, 2017

«Բարսելոնա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի

  Բիլբաոյի «Ատլետիկի» նախկին մարզիչ Էրնեստո Վալվերդեն նշանակվել է «Բարսելոնա»-ի  գլխավոր մարզիչ, ով կփոխարինի  Լուիս Էնրիկեին:  53-ամյա Էրնեստո Վալվերդեի  հետ պայմանագիրը կնքվել է 2 տարվով: Է. Վալվերդեն մարզիչի կարիերայի ընթացքում գլխավորել է իսպանական «Էսպանյոլը», «Վիլյառեալը», «Վալենսիան», հունական «Օլիմպիակոսը»:  Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկ»-ը նրա գլխավորությամբ Իսպանիայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը: 

Բնակարանում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 12։22-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատության փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել 58-ամյա Գ. Բ.-ի դին։ Փրկարարները դին իջեցրել և մոտեցրել են […]

Նշանակում

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ․ Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2017թ. Մայիսի 30 Երևան ՆՀ-465-Ա

«Ուզում եմ իմ պապան շուտ գա». նստացույց երեխաների հետ /տեսանյութ/

«Եկեղեցի եմ գնացել, աղոթել եմ ու մի երազանք պահել»,-Henaran.am-ի թղթակցին ասաց  7-ամյա Անուշիկ Զեյթունցյանը: Անուշիկը՝ Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի դուստրն է: Նա մոր հետ միասին մասնակցում է նստացույցի: «Ուզում եմ իմ պապան շուտ գա»,-ասաց Անուշիկը հավելելով, որ հորը «շատ-շատ» է կարոտել: Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի […]

Երբ է ամուսնությունը բարեհաջող

Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են և միմյանց սիրում են ինչպես սեփական անձը, մինչև որ այր ու կին չեն երևում իբրև երկու տարբեր անձ, այլ մի հոգի՝ բնակված երկու մարմնի մեջ. նաև ողջամիտ են ու աշխատասեր, ուրախ, հանդարտ, ընտանիքի փոխնիփոխ հոգածուներ, տղամարդը՝ դրսի գործերով զբաղված, կինը՝ տան կարգավորությամբ, միմյանց մխիթարող ու օգնող, […]

Հնարավոր է` Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցի աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը: Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրավիրել է Գևորգ Ղարիբյանին (59 քաշային կարգ), Վազգեն Խաչատրյանին (59 կգ), Տարոն Դումոյանին (59 կգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Գոռ Սիրեկանյանին (66 կգ), Գևորգ Խումարյանին […]

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին, ով Հայաստան է ժամանել քննարկելու Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը շարունակելու հնարավորություններն ու հեռանկարը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետ նրա համագործակցությունը: Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության մանդատի կասեցման կապակցությամբ՝ նշելով, որ կազմակերպությունը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի