Մոսկվայում փոթորկի հետեւանքով 11 մարդ է մահացել
Մոսկվայում փոթորկի հետեւանքով 11 մարդ է մահացել։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Մերձմոսկվայում 34 մարդ է տուժել, իսկ մայրաքաղաքում տուժածների թիվը հստակեցվում է։ Երկուշաբթի Մոսկվայում փոթորիկ էր բարձրացել՝ հորդառատ անձրեւների եւ ամպրոպի ուղեկցությամբ։ Քամու արագությունը վայրկյանում հասել է 28-30 մետրի։