Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, նա չի կարող ենթարկվել պատասխանատվության
Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ «Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն», – նշել է նա։