25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչու որոշեցին վստահել Կարապետյանի կառավարությանը

«Նախորդ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների հիսուն տոկոսը կյանքի է կոչվել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա հավելեց, որ իրենք պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ, իսկ համագործակցություն չի նշանակում միայն կոալիցիա: 

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ու կառավարության գրեթե բոլոր անդամների վերանշանակմանն, ապա Վ. Բաղդասարյանն ընդգծե. «Ինքը ներկայացրել է, մենք պատճառ չունենք, որ որևէ հարցին ընդդիմանանք, եթե Կարեն Կարապետյանը գոհ է իր թիմից, թիմային որոշում է, որ մենք էլ հնարավորություն տանք իրականացնելու այն գաղափարները, որ դրված են իրենց աշխատանքի հիմքում»: ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այս տարվա և նախորդ տարվա եռամսյակների համեմատությամբ արտահանման աճ կա, աճ կա նաև այլ ոլորտներում:

Հարցին, թե ինչու է ՀՀԿ-ը նախագահ Սարգսյանի գլխավորությամբ խոսում մինչև 2040 թվականի ծրագրերից այն դեպքում, երբ ընտրված են մինչև 2022 թվականը, իսկ 2018-ի իշխանության հարցն էլ դեռ օդում է, պատգամավորն արձագանքեց. «Մենք ասել էինք, որ հանրապետության ապագան տեսնում էինք կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մեջ, մենք յուրաքանչյուրս ենք պարտավոր ասել, ունենալ ծրագրային դրույթներ, թե ինչպես ենք ցանկանում տեսնել մեր երկրի ապագան»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ