20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ. Պարզվել են կալանավորի հացադուլի պատճառները

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմած քաղաքացին տեղեկացրել է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող ամուսինը հացադուլ է հայտարարել՝ կապված կալանքի տակ պահելու վայրում անընդունելի պայմանների հետ: Դիմումատուն խնդրել է այցելել կալանավորված անձին:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, բողոք ներկայացնելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել կալանավորված անձի հետ: Պարզվել են հացադուլի պատճառները՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և լարված հարաբերությունները խցակիցների հետ:

Կալանավորված անձը խնդրել է Պաշտպանի աջակցությունը՝ այլ խուց տեղափոխվելու հարցում: Այցից անմիջապես հետո խնդիրը ներկայացվել է քրեակատարողական ծառայությանը: Քրեակատարողական հիմնարկ հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորված անձը տեղափոխվել է այլ խուց: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ