14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Երեխան հիվանդանոցում մահացել է. հարուցվել է քրեական գործ

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում 2015թ. ծնված երեխայի մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2017 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 19:40-ին, Գյումրի քաղաքի բնակչուհուց  ահագանգ է ստացվել առ այն, որ իր մեկուկես տարեկան երեխան ունեցել է սրտի խնդիր, Գյումրի քաղաքի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից  տեղափոխել են Երևան քաղաքի «Արաբկիր» ԲԿ, որտեղ նա մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ