25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ուզում եմ իմ պապան շուտ գա». նստացույց երեխաների հետ /տեսանյութ/

«Եկեղեցի եմ գնացել, աղոթել եմ ու մի երազանք պահել»,-Henaran.am-ի թղթակցին ասաց  7-ամյա Անուշիկ Զեյթունցյանը: Անուշիկը՝ Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի դուստրն է: Նա մոր հետ միասին մասնակցում է նստացույցի:

«Ուզում եմ իմ պապան շուտ գա»,-ասաց Անուշիկը հավելելով, որ հորը «շատ-շատ» է կարոտել:

Արդեն հայտնել ենք, որ այսօր՝ մայիսի 30-ին վաղ առավոտից Սարի թաղի գործով կալանավորվածների հարազատները, երեխաների հետ միասին անժամկետ նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:

Մանրամասները՝ տեսանյութում

18788440_1294891943965263_1259366412_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ