30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

Երևանաբնակ թալիշեցիները` Տարոնին /տեսանյութ/

«Մայիսի 14-ին կայանալու է ամենայն հայոց մայրաքաղաքի` քաղաքապետի ընտրությունները: Ի զարմանս ինձ այդ ընտրություններին մասնակցում է մեկ քաղաքական ուժ, որը իրոք ուժ է, և երկու թույլ ու նորաստեղծ կուսակցություններ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թալիշեցի Վովա Բաբուրյանը: Բաբուրյանը ընդգծեց, որ Երևանում բնակվող թալիշեցիները իրենց ձայնը տալու են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Նա Երևանը աստիճանաբար դարձնում է […]

Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբին գնդակոծելու դեպքի առթիվ

2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծության է ենթարկվել ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող N մարտական դիրքերի տարածություններով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։ Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակոցներ է արձակել հեռուստատեսության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթայանն ստացել է […]

Կան հայտնաբերված բազմաթիվ թերություններ. ՊԵԿ-ը` «ՍԱՍ»-ից

«Կոռուպցիոն երևույթներ եղել են, կան ու լինելու են բոլոր հասարակարգերում: Բայց ամեն ինչ անելու եմ, որ մինիմալի հասցնեմ նման երևույթը: Ամեն ինչ անելու ենք, որ նման երևույթները չկրկնվեն: Եթե հիմա ասեմ, որ մինիմալի ենք հասցնելու դրանա, ծիծաղելի կլինի, բայց հետևողական պայքար եմ մղելու կոռուպցիոն երևույթների դեմ»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: […]

Նախարարը զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր զեկուցել է առողջապահության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի ընթացքի մասին։ Նախարար Ալթունյանը ի թիվս իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերի, ներկայացրել է առողջապահության ոլորտի ֆինանսական վերահսկողության և թափանցիկության ապահովմանը, ինչպես նաև բժշկական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման […]

Շատ ամբիցիոզ նպատակ ունենք`մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը

«Կարծում եմ, որ հինգ տարվա ընթացքում գոնե այն զբոսաշրջային ուղղությունները, որտեղ ամենաշատ զբոսաշրջիկն է լինում, արդեն կլինեն պատշաճ և բարվոք վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունյանց: Նա անդրադարձավ նաև լուրերին, թե Գառնում քարերի սիմֆոնյայի մոտ շինարարություն է գնում և սրճարան են կառուցելու: Զարմինե Զեյթյունայանցն ասաց, որ համաշխարհային բանկի ծրագրում մտնում […]

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ գնդակոծել են «Շանթի» նկարահանող խմբին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խոստովանել է, որ հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը գնդակոծվել է։ Սակայն հայտարարության մեջ տեղի ունեցած մեղքը Ադրբեջանը փորձել է բարդել հայկական կողմի վրա։ Նրանք հայտարարել են, թե մեքենան «որեւէ մեդիա կամ քաղաքացիական կազմակերպության տարբերիչ նշան չուներ»։ Հայտարարության մեջ նշվել է, որ իրենց ստորաբաժանումները «կրակ են բացել ի պատասխան ադրբեջանական դիրքերի […]

Կադրային ջարդ չի իրականացնելու

«Երկիր Ծիրանի»-ն  Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելու պարագայում կադրային ջարդ չի իրականացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Եթե վերեւում չգողանան, հնարավոր չէ, որ գողություն լինի ներքեւում: Եթե կոռուպցիան վերեւից չգար, տրանսպորտը նման  խայտառակ վիճակում չէր լինի: Եթե միկրոավտոբուսին թույլատրվում է տեղափոխել 10 ուղեւորի, բայց […]

Որքան դիրքդ բարձրանում է, այնքան պղծվելու վտանգը մեծանում է

Եվ Դանիելը որոշեց իր սրտում, որ իրեն չպղծի թագավորի կերակուրով և նրա խմած գինիով, և խնդրեց ներքնապետից, որ իրեն չպղծի: Դանիել 1.8 Դանիելը թագավորական սրահներում էր՝ ամենաբարձր տեղում, որտեղ կցանկանար հայտնվել գրեթե յուրաքանչյուր մարդ: Հայտնվելով այնտեղ` Դանիելը սրտում որոշում կայացրեց չպղծվել այնտեղի պղծություններով: Նա 16-18 տարեկան գեղեցկադեմ երիտասարդ էր, սակայն ուներ հաստատուն որոշում` հետևելու Տիրոջը […]

Ինչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն. ինչպե՞ս տեսնել Նրան

Ես չգիտեմ մի այլ կրոն կամ հավատք, որ ասի, թե Աստված սեր է: Մեկն ասում է, թե տիեզերքի արարիչը բարձրագույն իմաստություն է, մյուսն ասում է՝ արդար զորություն, մեկ այլն ասում է մի այլ բան, բայց սե՞ր: Այն, որ Աստված սեր է, այս միտքը Քրիստոնեությանը արմատական կոնտրաստի մեջ է դնում բոլոր այլ կրոնների հետ: Գիտենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի