Ինչո՞ւ մենք չենք տեսնում Աստծուն. ինչպե՞ս տեսնել Նրան
Ես չգիտեմ մի այլ կրոն կամ հավատք, որ ասի, թե Աստված սեր է:
Մեկն ասում է, թե տիեզերքի արարիչը բարձրագույն իմաստություն է, մյուսն ասում է՝ արդար զորություն, մեկ այլն ասում է մի այլ բան, բայց սե՞ր:
Այն, որ Աստված սեր է, այս միտքը Քրիստոնեությանը արմատական կոնտրաստի մեջ է դնում բոլոր այլ կրոնների հետ:
Գիտենք, որ Աստված արդար է, բայց նա արդարություն չէ, այլ սեր: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ մեր վիճակը, եթե Աստված միայն արդարություն լիներ: Ո՞վ կդիմանար:
Հովհաննես Առաքյալի առաջին նամակի 4-րդ գլուխը շատ հետաքրքիր կերպով մեկնաբանում է այս միտքը: Խորհուրդ կտամ բացեք Նոր Կտակարանն ու կարդացեք այս հատվածը: Չի ասում, թե սերն Աստծու մոտ է, կամ Աստված սեր ունի, բայց սևով սպիտակի վրա գրված է՝ «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8):
Հիմա շատերն են ուզում Աստծուն տեսնել ու հաճախ հարցնում են՝ ինչպե՞ս կարելի է դա անել, կամ ինչո՞ւ չենք տեսնում: Ու այստեղից հետևություն: Սերն ինչպե՞ս կարելի է տեսնել: Սերը ոչ շոշափելի բան է, ոչ ուտելու բան, ոչ էլ տեսնելու բան է: Դա զգացողություն է: Իսկ զգացողությունը մարդն իր ներսում է զգում, հոգով: Եվ արի ու տես, որ Հովհաննես առաքյալն իր Ավետարանի 4-րդ գլխի 24-րդ համարում հստակ ասում է, որ «Աստված հոգի է…»:
Ուրեմն, մարմնի աչքերը սահմանափակ տեսողություն են ցուցադրում ու մենք գիտենք, որ մարմնի աչքերը հոգևոր բաներ չեն կարող տեսնել: Ամենամոտիկ բանն այստեղ քամու օրինակն է, ինչպես որ Տեր Հիսուսն էլ ցույց է տալիս: Մենք քամին չենք տեսնում, բայց հստակ տեսնում էնք իր շարժը, գործը, արդյունքը: Սերն էլ այսպես է:
Բայց կա՞ արդյոք հնարավորություն Աստծուն իսկապես տեսնել: Պարզվում է, որ այո: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Ավետարան ըստ Մաթևոսի 5.8):
Ուրեմն կա մի վիճակ՝ խորթ մարդկանցից շատերին, ուր սրտով մաքուր, անկեղծ ու խոնարհ (ԵՍ չունեցող) մարդուն կտրվի մի տեսողություն (չգիտեմ երբ), երբ անձը, համաձայն Քրիստոսի խոսքի, կտեսնի Աստծուն:
Մեզ համար սա անհասկանալի ու անհասանելի է թվում, որովհետև մենք չունենք սրտի այդ մաքուրթյունը: Մեզ թվում է, թե մենք ահագին մաքուր ենք, բայց չենք գիտակցում, որ եթե մեր մեջ նույնիսկ մի քիչ հպարտություն, կեղտ, եսասիրություն ու ատելություն կա, ապա դա Աստուծո կողմից չի ընդունվում:
Ահա մի պարզ օրնակ:
Վերցրեք մի բաժակ մաքուր ու պաղ ջուր: Հաճույքով խմեք: Լավ է, չէ՞ ծարավ սրտին: Ձգում է: Հիմա վերցրեք մի բաժակ մաքուր ջուր, ու դրա մեջ մի քիչ կեղտ ավելացրեք (ինչ կեղտ որ մտքներովդ անցնի): Ջուրը գույնը կփոխի: Եթե դուք ճարահատ չեք ու ծարավ չեք, կխմե՞ք այդ կեղտաջուրը: Ոչ: Ինչու՞, չէ՞ որ 95 տոկոսը մաքուր ջուր է և միայն 5 տոկոսն է կեղտ: Այնուամենայնիվ, չեք խմի, կզզվեք… Նույնպես էլ այստեղ:
Ինչու՞ եք կարծում, որ Աստված կխմի այն ջուրը որ ոչ տաք է, ոչ էլ պաղ, ոչ մաքուր, ոչ էլ այդքան կեղտոտ: Հիսուսը շատ խիստ խոսք ունի այս մասին Հայտնության գրքի 3րդ գլխի 16րդ համարում: Ասում է “կփսխեմ…”
Եզրակացություն.
Աստված սեր է և սերը չենք կարող տեսնել: Սերը և սիրո գործերը կարող էնք զգալ մեր ներսում (Հիշեք Հիսուսի խոսքերը, թե «Երկնքի արքայությունը ձեր ներսում է» Ղուկաս 17:21): Աստծուն կարող ենք տեսնել, եթե մաքրվենք սրտով, մաքրենք մեր ներսն ու դուռը բացելով՝ հրավիրենք Հիսուսին ներս:
«Ահա՛վասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մէկը ականջ դնի իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ» (Հայտնություն 3.20):
Երբ մարդիկ իրար հետ ընթրում են, սեղանակիցներն իրար տեսնում են, իրար հետ խոսում, իրար հետ ուրախանում: Ես չգիտեմ մի այլ պատիվ, քան ընթրել Աստուծո հետ, իր սեղանին:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան հանրագրից