31 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ գնդակոծել են «Շանթի» նկարահանող խմբին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խոստովանել է, որ հայկական «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը գնդակոծվել է։

Սակայն հայտարարության մեջ տեղի ունեցած մեղքը Ադրբեջանը փորձել է բարդել հայկական կողմի վրա։ Նրանք հայտարարել են, թե մեքենան «որեւէ մեդիա կամ քաղաքացիական կազմակերպության տարբերիչ նշան չուներ»։

Հայտարարության մեջ նշվել է, որ իրենց ստորաբաժանումները «կրակ են բացել ի պատասխան ադրբեջանական դիրքերի գնդակոծման՝ Հայաստանի զինուժի քողարկված տրանսպորտային միջոցից, որը որեւէ մեդիա կամ քաղաքացիական կազմակերպության տարբերիչ նշան չուներ եւ ենթադրաբար պատկանում էր հայկական «Շանթ» հեռուստաալիքին», – հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ