30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 11, 2017

Ե´վ քաղաքային, և´ քաղաքական ընտրություններ են. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/

Այսօր` մայիսի 11-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում`  հասարակական  հարյուրից ավել կազմակերպության ղեկավարներ հանդես եկան մեկ ընդհանուր հայտարարությամբ` Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՀԿ թիմին և թիմը ղեկավարող թեկնածու Տարոն Մարգարյանին: «Մենք անելու ենք ամեն ինչ, որպիսի Ձեզնից յուրաքանչյուրը 5 տարի անց` էլ ավելի մեծ վճռականությամբ գնա «Հանրապետական»  կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի հետևից»,- իր խոսքում ընդգծեց,  հանդիպմանը […]

Հայտնաբերվել է Արցախում ջրահեղձ եղած երրորդ զինծառայողի դին

ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է, նախնական տվյալներով, դժբախտ պատահարի զոհ դարձած ժամկետային զինծառայող Ռուբեն Մնացականյանի դին։

«Ո՞ւմ տունն են քանդում»

«Տպավորություն է ստեղծվում,  որ տնտեսական եւ ֆինանսական նպատակահարմարությունը դարձել է այս կառավարության միակ գերակայությունը», – այսօր լրագրողնբերի հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով դպրոցների օպտիմալացման հարցին՝  նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։  «Սակայն ֆինանսական նպատակահարմարությունը եւ տնտեսական հաշվարկները պետություն կառուցելիս, երբեմն վատ խորհրդատու են։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքներով, ապա ինքնուրույն պետություն պահելը կարող է ոչ նպատակահարմար լինել, ավելի […]

«Չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ»

Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի  իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են  անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական  վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ […]

Կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ […]

«Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց…»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներն ուղղակի չեն ուզում հարկ վճարել: «Կա Հարկային օրենսդրություն, պետք է օրինական դաշտում աշխատեն: Եթե ուզում են աշխատել ու վճարել որոշակի տոկոս շրջանառությունից, պետք է մենք ֆիքսենք չէ՞ այդ շրջանառությունը, որ հասկանանք՝ ինչից են վճարում: Մենք ֆիքսելն ենք ուզում, իսկ իրենք խոչընդոտում […]

Զինծառայողների բուժումը ՌԴ-ում կշարունակվի

Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ  Սահակյանի բուժումը նույնպես Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով: Զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ  է տրվել  ՀՀ առողջապահության նախարարի հրամանով […]

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն

Երևանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է մայրաքաղաքի այս տարվա կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքների նախապատրաստական փուլի ընթացքին: Քաղաքապետը շրջել է ջերմատան տարածքում, զրուցել աշխատակիցների հետ: Ներկայացնելով ջերմատանն աճեցվող ծաղկատեսակների ծավալները` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս տարի ներկրված շուրջ 1 մլն 200 հազար ծաղկասածիլներն արդեն իսկ սկսել […]

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է

Ինչպես հայտնել ենք, Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:  Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի