Ե´վ քաղաքային, և´ քաղաքական ընտրություններ են. Էդուարդ Շարմազանով /տեսանյութ/
Այսօր` մայիսի 11-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում` հասարակական հարյուրից ավել կազմակերպության ղեկավարներ հանդես եկան մեկ ընդհանուր հայտարարությամբ` Երևանի ավագանու ընտրություններում սատարել ՀՀԿ թիմին և թիմը ղեկավարող թեկնածու Տարոն Մարգարյանին:
«Մենք անելու ենք ամեն ինչ, որպիսի Ձեզնից յուրաքանչյուրը 5 տարի անց` էլ ավելի մեծ վճռականությամբ գնա «Հանրապետական» կուսակցության և նախագահ Սերժ Սարգսյանի հետևից»,- իր խոսքում ընդգծեց, հանդիպմանը ներկա` ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ և նորընտիր խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
Նա համուզմունք հայտնեց, որ այն ծրագրերը, որոնք ներկայացվել են խորհրդարանական ընտրություններից առաջ իրականություն են դառնալու հանրության աջակցությամբ:
«Դիսկուս կա մեր քաղաքական դաշտում` սրանք քաղաքային, թե՞ քաղաքական ընտրություններ են: Պետք է ասեմ, որ և´ քաղաքային, և´ քաղաքական ընտրություններ են»,-ասաց Էդուարդ Շարմազանովը հավելելով, որ Երևանն է համայն հայության մայրաքաղաը:
Մանրամասները` տեսանյութում: