17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց…»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներն ուղղակի չեն ուզում հարկ վճարել: «Կա Հարկային օրենսդրություն, պետք է օրինական դաշտում աշխատեն: Եթե ուզում են աշխատել ու վճարել որոշակի տոկոս շրջանառությունից, պետք է մենք ֆիքսենք չէ՞ այդ շրջանառությունը, որ հասկանանք՝ ինչից են վճարում: Մենք ֆիքսելն ենք ուզում, իսկ իրենք խոչընդոտում են, չեն թողնում, որ ֆիքսենք: Ասում ենք՝ ՀՅԴ կտրոն տրամադրեք, որ իմանանք՝ ինչ հարկ եք դուք վճարում: Հարկերը պետք է վճարել, իրենց պահանջը չվճարելն է, բայց բացառվում է դա, պետք է վճարել: Իրենք ասում են՝ մենք հարկ չվճարենք, ինչ, պե՞տք է գնանք դրան: Մենք ասում ենք՝ շրջանառությունը պետք է ֆիքսել, որպեսզի դրանից հարկ վճարվի: Եթե ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, շրջանառությունը չի ֆիքսվում, ինչի՞ց պետք է հարկ վճարեն, բացատրեք՝ հասկանանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա` այն մարդիկ, ովքեր հավաքվել են, հանձնախումբ են ստեղծել, առաջարկներ են ներկայացրել, որոնց կպատասխանեն: «Իսկ փոքր բիզնեսի համար մենք առաջարկել ենք հաշվապահական օգնություն, այդ ծախսն իրենց վրա չենք դրել: Միակ խնդիրը, որը դրվել է իրենց առաջ, այն է, որ ՀԴՄ կտրոն տրամադրվի: Իսկ եթե շրջանառության շեմը բարձրանում է, դա արդեն փոքր բիզնես չէ, միջինից բարձր է: Իրենք ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն, սա է»,-նշեց ՊԵԿ նախագահը:

Հարությունյանի խոսքով՝ փոքր բիզնեսի նկատմամբ պատժողական գործառույթ չի կիրառվել, պարզապես պանահջվել է առևտրաշրջանառության դիմաց ՀԴՄ կտրոն տրամադրել, որ իրենք մտնեն հարկային դաշտ: «Խոշոր, միջին ներկրողները, ովքեր առևտրի կազմակերպիչ են, պետք է մտնեն հարկային դաշտ: Որևէ մեկի մտքով չանցնի, որ մեր ակցիան ուղված էր նրանց, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են տոնավաճառում առևտուր անելով: Մենք 24 ժամ նրանց կողքին ենք: Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց, մենք կլինենք նրանց կողքին»,- հավաստիացրեց Վ. Հարությունյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ