Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորված «Շանթ» հեռուստաընկերության օպերատորը վիրահատվել է
Ինչպես հայտնել ենք, Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրել է. «Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը:
Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ և ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»: