Հակառակորդը գնդակոծել է «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենան. օպերատորը վիրավորվել է
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախաադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացրին «Շանթ» հեռուստաընկերությունից:
Հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան, ինչի արդյունքում վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Մեր հարցին՝ այժմ ո՞ր բժշկական կենտրոնում է գտնվում Դավիթ Աթոյանը և ի՞նչ վիճակում է, «Շանթ» հեռուստաընկերության աշխատակիցը նշեց՝ դեռևս հստակ չի կարող ասել, ինֆորմացիան պետք է հստակեցվի, ապա ավելացրեց, որ դեպքի մասին բոլոր մարամասների մասին կհայտնեն ժամը 15-ի «Հորիզոն» լրատվականի թողարկման ընթացքում: