Կուսակցությունները շատ-շատ են, բայց «Ելքը» մեկն է
«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Արամ Սարգսյանն այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց, որ քաղաքի խնդիրը միայն անսարք վերելակները չեն, անանցանելի ճանապարհներն ու աղբի կույտերը չեն, հիմնական խնդիրը համակարգային է և համակարգային էլ պետք է լուծել: «Կեղծ ժողովդավարությունը շատ ժողովուրդներ անցել են, եվրոպացիները կարճ ժամանակում հասկացան, որ երկում իրական փոփոխության համար իրական ժողոդավարություն է պետք:
«Ելք» դաշինքը ելք առաջարկող թիմ է, անելանելի վիճակ չկա, մենք ցանկացած վիճակից բզեզի, մեղվի նման ելք ենք գտնում ու առաջարկում, որ ուզում ենք այդ ելքը դառնա իրողություն»,-ասաց նա: Արամ Սարգսյանը հորդորեց գնալ ընտրատեղամասեր և ընտրեն «Ելք» օգտին: « Շատ եմ ուզում մայիսի 14-ին գնաք ընտրատեղամասեր, վերցնեք քվեաթերթիկը և քվերակեք «Ելքի» օգտին, և ապրիլի 15-ի գիշերը ժամը 1-ին ձեր տանը բացեք այն կոնյակը, որը երեխեքի կամ բանակից հետո գալու համար էիք պահել, իրար չխկացնեք էտ բաժակով ու ասեք՝ մենք հաղթեցինք մեր միջի ճորտին, մենք գտանք մեր արժանապատությունը և այսքան տարի հետո մեր ժողովրդով հաղթանակ տոնեցինք : Կուսակցությունները շատ-շատ են, բայց «Ելքը» մեկն է»,-ասաց նա: