25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2017

Արձանագրվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի`  ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին: Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն  ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու […]

«Խարդավանքներ չեն լինի»

«Քաղաքական խարդավանքներ էլ չեն լինի, որովհետև շատ բան պարզ է, Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարեց, որ վարչապետն անմիջապես կնշանակվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Բանախոսը նշեց՝ նախընտրական մրցապայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից […]

CNNTurk-ը հեռացրել է եթերից Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն

Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից։ Ամեն օր հեռաուստալիքով հեռարձակվող «Գլխավոր լուր» հաղորդման հաղորդավարուհի Մենգյուն, հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ: Եվ այս անգամ Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ […]

Եթե «վատ» տղերքը հեռանան, մենք Շվեյցարիա կդառնանք (տեսանյութ)

Չկա այնպիսի մի ընդդիմադիր ուժ, որի հետ հասարակությունը հույսեր կապի ու որին հավատա. այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ընդդիմության նկատմամբ վստահության վերացումը մի քանի տարիների ընթացքում է եղել: «Հիշենք 2008 թվականը, ինչ հույսեր ունեին մարդիկ, ընդդիմության նպատակներն այլ էին: Այս ընտրություններին պարզ էր, որ ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակ […]

Ռուսաստանը Հայաստանին զենք է վաճառում հատուկ գնով /տեսանյութ/

«Պաշտպանական քաղաքանության նպատակը ՀՀ պաշտպանության ոլորտի երաշխավորված ապահովումն է, ՀՀ հուսալի պաշտպանության համար ազգային և միջազգային երաշխիքների ստեղծումն է»,- այսօր ՝մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Այվազյանը անդրադարձավ  ՀՀ ՊՆ ռազմաքաղաքական հարաբերություններին ու միջազգային ռազմական համագործակցություն հետ կապված հարցերին: «Պաշտպանական քաղաքականության առաջին ուղղությունը ռազմաքաղաքական հարաբերությունների ուղղությունն է, […]

Հայկական կողմը հարվածային անօդաչու է կիրառե՞լ. մանրամասներ /տեսանյութ/

 «Անօդաչուներ նոր չի, որ մենք կիրառում ենք, բավական երկար տարիներ մենք դրանք կիրառում ենք մեր սահմանների վերահսկողության ուղղությամբ»,- այս մասին այսօր հայտարարել է ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: «Ինչ վերաբերում է հարվածային անօդաչուներին, եկեք ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետև  դա այնպիսի ոլորտ է, որը գաղտնիություն է պարունակում: Ոչ թե հասարակությանը տեղեկացնել չենք ուզում, […]

«Ելք» դաշինքը դիմել է գլխավոր դատախազին

«Ելք» դաշինքը, համախոհների կողմից ստանալով ահազանգեր այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական շտաբերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջանում, և կան մարդիկ, ովքեր շտաբի տարածքին էին մոտենում ինչ-որ համարներով, իրականացրել է արագ արձագանքում, և ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը «Ելք» դաշինքի կողմից ավագանու թեկնածու առաջադրված Հարություն Բաբայանի և Սուրեն Անանյանի հետ 2017թ. մայիսի 12-ին ժամը 13:00-ի […]

Քվոտավորված նշանակում է. ՊՆ պաշտոնյա

 «ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է»,- այսօր՝ մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է մեզ տալու Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:  Այվազյանի խոսքով՝ ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ: «Սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի