Քվոտավորված նշանակում է. ՊՆ պաշտոնյա
«ՀՀ ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քվոտավորված նշանակում է»,- այսօր՝ մայիսի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է մեզ տալու Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ասաց ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Այվազյանի խոսքով՝ ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը բարձրացնում է այդ պետության դերը, հեղինակությունը այդ կազմակերպության մեջ:
«Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ դա միջազգային պաշտոն է եւ գլխավոր քարտուղարն առաջին հերթին ՀԱՊԿ ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները պետք է առաջ տանի, ոչ միայն ՀՀ-ի»:
Այվազյանը ընդգծում է, որ մեր ազգային շահերը ՀԱՊԿ շրջանակներում այն է, որ բարձրանա ՀԱՊԿ-ի միջազգային վարկն ու հեղինակությունը, որպեսզի կատարելագործվեն ռազմական կառավարման համակարգը, ռազմական բաղադրիչը դառնա ավելի գործուն: