18 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե «վատ» տղերքը հեռանան, մենք Շվեյցարիա կդառնանք (տեսանյութ)

Չկա այնպիսի մի ընդդիմադիր ուժ, որի հետ հասարակությունը հույսեր կապի ու որին հավատա. այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ընդդիմության նկատմամբ վստահության վերացումը մի քանի տարիների ընթացքում է եղել: «Հիշենք 2008 թվականը, ինչ հույսեր ունեին մարդիկ, ընդդիմության նպատակներն այլ էին: Այս ընտրություններին պարզ էր, որ ՀՀԿ-ի նկատմամբ հաղթանակ տանելու հույս ոչ ոք չուներ: Լևոն Տեր-Պետրոսյանը համակարգում չէր տեղավորվում, նա համակարգը կոտրում էր, իշխանափոխության էր գալիս, բայց նման ուժ չկար  այս ընտրությունների ժամանակ»,-ասաց նա:

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այս ընտրություններին մասնակցող ընդդիմադիրները հույս ունեին, որ լավագույն ու գլխավոր ընդդիմությունը կդառնան, իսկ հասարակությունը նորմալ ընդդիմության պահանջարկ ունի, բայց առաջարկ չկա: «Սա բերում է հիասթափության, սակայն ի՞նչ անեն մարդիկ, ովքեր 25 տարի շարունակ նույն հեռուստացույցով նույն մարդկանց են տեսնում նույնանման հայտարարություններով»:

Քաղաքագետը նաև ընդգծեց, որ առաջիկա տարիներին հնարավոր է, որ նման մի քանի ուժեր հայտնվեն, եթե հայտնվեն նման մարդիկ ու խմբեր, որոնք գաղափար ու ծրագիր կառաջարկեն, մարդիկ նրանց կնկատեն, քանի որ լուրջ չէ ասել, որ եթե «վատ տղերքը հեռանան, մենք Շվեյցարիա կդառնանք»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ