26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ ու քու օրոք չկա. մարզպետը հունից դուրս եկավ /տեսանյութ/

Այսօր տեղի ունեցավ Շիրակի մարզխորհրդի նիստը։ Նախ ներկայացվեց,  որ հարկերի ու տուրքերի հավաքագրումը կատարվել է 70 տոկոսով. ընդ որում թերակատարել են այն համայնքները. որոնք միշտ աչքի են ընկնել հավաքագրումների բարձր ցուցանիշով։ Ապա հարցը հասավ պարտքերին։ Դեռևս 2012 թվականից, երբ մարզպետը Աշոտ Գիզիրյանն էր, կառավարությունը  սերմնաբուծության և սերմնարտադրության ծրագրով Շիրակի մարզի գյուղացիներին վերադարձելիության հիմունքներով էլիտար սերմեր է տրամադրել, որպեսզի որակյալ ցորեն ստանան, նրանք էլ ցանել, եկամուտ են ստացել, բայց պարտքը չեն  վերադարձրել։

Գյուղացիները պարտքեր կուտակել են նաև մյուս մարզպետի՝ Ֆելիքս Ցոլակյանի օրոք, իսկ ահա դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կառավարման ժամանակ սերմերի գործակալությունը դադարեցրել է ծրագիրը Շիրակի մարզում ու դատի է տվել մարզպետարանին որպես միջնորդ կառույցի՝ պահանջելով վճարել 2012 թվականից մինչև օրս գոյացած 100 միլիոն դրամ պարտքը։

Պարտք ունեցող համայնքների թիվն էլ 49-ն է։ Շիրակի մարզպետարանն էլ իր հերթին դատի է տալու գյուղերին՝այդ գումարը գանձելու նպատակով։

Ամենամեծ պարտքեր ունեցող համայնքներն են՝ Լուսաղբյուր համայնքը՝ 7 միլիոն դրամ, Հայկաձորը՝ 18 միլիոն դրամ, Իսահակյանը՝ 11 միլիոն դրամ։
Երբ Հովսեփ Սիմոնյանը հարցրեց Հայկաձորի գյուղապետին; թե արդյոք ոչ մի լումա չի հավաքագրվել; գյուղապետը պատասխանեց; որ իր օրոք ինչ գումար մուծել են գյուղացիները՝ փոխանցել է։
Սա զայրացրեց Հովսեփ Սիմոնյանին. «Իմ ու քու օրոք չկա,  էսքան խոսակցության մեջ իմ օրոք էլ ոչինչ չի էղել։ Էս հարցը բոլորիս օրոք է։ Եթե լուծում տվողը մենք ենք ուրեմն իմ օրոք է։ Շատ կարճ ժամանակահատվածում. միևնույնն է էս գումարները հավաքավրվելու են։ Ցավը գիտեք, որն է 24.000 դրամ Բենիամինի գյուղապետին չկարողացա համոզել; որ մուծի։ Հիմա դատարանում դրա կրկնակին է տալու։ Ավելանալու է դատական ծախսերը։ Ուզում եմ Ձեր բնակչին բացատրեք; որ էդ գումարը տալու են։ Էս խնդիրը պետք է լուծվի. որովետև մարզպետարանին տվել է դատի»:

Եթե չվճարվի պսրտքը՝ կձախողվի 2017 թվականի առաջին վերարտադրության ցորենի սերմնաբուծության ծրագիրը, ինչպես ձախողվել էր 2016 թվականինը; որի հետևանքով  նախորդ տարի 6-7 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանկ պակաս է կատարել, բերքի պակաս լինելը կբերի թանկացման։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ