25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարելի է հիմարացնել. Ելքից՝ Ծառուկյանին

««Ելք» դաշինքը,  խորհրդարանում լինելով փոքրամասնություն, տարբերվում է բոլոր նախկին ընդդիմադիր ֆրակցիաներից։ Նախևառաջ, մեր մոտեցումները ընտրական գործընթացների նկատմամբ, ինչպես նաև մեր կողմից արձանագրված փաստերը ցույց են տալիս, որ նախկինում շատ տարածված ընտրական խախտումներ այլևս չեն գործում։ Ընտրական գործընթացներում մնացել են ընտրակաշառքի և վարչական լծակների կիրառման մեխանիզմները, որոնք տարեցտարի կատարելագործվում են։ Մեր հիմնական նպատակն է լինելու մեր ամենօրյա աշխատանքով հասարակության լայն շերտերի մոտ վերականգնել քաղաքականության նկատմամբ վստահությունը, ապացուցել, որ ոչ բոլոր ուժերն են պայքարում իշխանության համար զուտ անձնական խնդիրների և հարստության հարցը լուծելու նպատակով, այլ ցանկանում են և պատրաստ են ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի անդամ Տիգրան Ավինյանը:

 Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ի առաջնային խնդիրներից մեկը լինելու է ընտրական պրոցեսներից արատավոր երևույթների վերացումը և այդ գործընթացների նկատմամբ մարդկանց վստահության վերականգնումը։
«Մենք աշխատելու ենք օրնիբուն, վերլուծելու ենք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից չարաշահումները և հանցագործությունները, հանձնելու ենք դրանք հանրության դատին։ Կան որոշ նախագծեր, որոնք գտնվում են մշակման փուլում և ուղղված են վերը նշված խնդիրներին օրենսդրական լուծումներ տալուն», – նշեց Տիգրան Ավինյանը։
 
Մեր հարցին՝ «Ելք»-ում «Ծառուկյան» դաշինքին ընդդիմություն համարո՞ւմ են, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Այստեղ շատ տեղին են Աբրահամ Լինքոլնի խոսքերը՝ «կարելի է հիմարացնել ժողովրդի մի մասին մշտապես, կարելի է հիմարացնել ամբողջ ժողովրդին մի որոշ ժամանակ, սակայն անհնար է հիմարացնել ամբողջ ժողովրդին մշտապես»։ Ցավոք սրտի, առաջին իսկ ընտրության հնարավորության պարագայում Ծառուկյան դաշինքի պատգամավորները ԱԺ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից իրենց նախընտրությունը տվեցին հանրապետական թեկնածուին, մինչդեռ ընդդիմության կողմից նույնպես կար առաջադրված թեկնածու։ Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք ուշիուշով հետևել «Ծառուկյան» դաշինինքի պատգամավորների աշխատանքին և քվեարկություններին։ Կապրենք, կտեսնենք»։
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ