26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ են քննարկել Թրամփն ու Էրդողանը

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփի հանդիպումը:

Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ երկու նախագահների հանդիպման օրակարգում եղել են ահաբեկչության դեմ պայքարին և հատկապես Սիրիայի քրդական ուժերին ԱՄՆ աջակցությանը, Սիրիայում ու Իրաքում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպման ժամանակ խոսվել է նաև գյուլենական համայնքի հիմնադիր, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր, կրոնական գործիչ Ֆեթթուլահ Գյուլենի մասին:

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Թրամփը ընդգծել է, որ Թուրքիային և ԱՄՆ-ին կապում են դաշնակցային հարաբերությունները:

Անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիային այդ պայքարում: Նա որպես ահաբեկչական կազմակերոպություն «Իսլամական պետության» (ԻՊ) կողքին նշել է նաև «Քուրդիստանի բանվորական կուսակացության» (PKK-ՔԲԿ) անունը:

Նշենք, որ ԱՄՆ-ն աջակցում և զենք է մատակարարում Սիրիայում գործող «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD) և դրա ռազմական թևին՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG) , որոնց Թուրքիան համարում է PKK-ի միավորներից:

Էրդողանն իր հերթին ընդգծել է, որ պետք է պայքարել բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ ներառելով նաև սիրիական քրդական ուժերին, որոնց աջակցում է ԱՄՆ-ը:

«Մեր տարածաշրջանի ապագայում ահաբեկչությունը տեղ չունի: Որևէ երկրի հատկապես YPG/PYD ահաբեկչական կազմակերպության հետ համագործակցությունը բացարձակապես չի համապատասխանում այս հարցով միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը»:

Նշելով, որ հանդիպման ժամանակ քննարկել են Իրաքի և Սիրիայի խնդիրները՝ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Թրամփի նախագահ ընտրվելն այս տարածաշրջանում նոր սպասելիքների տեղիք է տվել: Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր իշխանություններն այդ սպասելիքները չեն փոշիացնի:

«Հատկապես տեղին ենք համարում Սիրիայի վարչակարգի կողմից վերջերս իրականացրած քիմիական հարձակումից հետո ցուցաբերված վճռական դիրքորոշումը: Հույս ունենք, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ սկզբունքային և վճռական պայքարում շարունակական կլինեն քայլերը, որոնք փոխհատուցում կլինեն անցյալի սխալների համար»:

Ասուլիսին ավարտին Էրդողանը շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի և հյուրնկալության համար և  ԱՄՆ նախագահին ընտանիքի հետ միասին հրավիրել է Թուրքիա:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ