25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

100 հարկ վճարող «օրինապահի» կարգավիճակ ունի

100 տնտեսվարող արդեն ստացել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 17-ին հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի. 100-րդը «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ն է: Դիմում ներկայացրած բիզնեսի 14 ներկայացուցիչներից 1-ը չի համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի […]

Սևանցի երիտասարդը պայքարում է սուր լեյկոզի դեմ և մեր օգնությունն է հայցում (տեսանյութ)

Սևանցի 25-ամյա Մելիքսեթ Հովհաննիսյանը պայքարում է սուր լեյկոզի դեմ և պարկած է Յոլյանի անվան արյունաբանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները կատարում են ինտենսիվ և բարձր որակի բուժում, սակայն կլինիկան կարող է տրամադրել միայն հիվանդանոցում գրանցված դեղորայքը, մնացած դեղերը, որոնք ունեն շատ բարձր արժեք, հիվանդն ինքը պետք է գնի:  Մելիքսեթն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնց խնամքն […]

«Լուրջ վտանգներ կան»

Երբ ադրբեջանական կողմը Spike է կիրառում հայկական զինված ուժերի դեմ ու հայտարարում, որ դա կանխարգելիչ հարված է, նշանակում է, որ սահմանում հարաբերությունների տրամաբանություն են փոխում։ Իրենք իրենց իրավունք են վերապահում սեփական խիստ սուբյեկտիվ գնահատականների հիման վրա գործողություններ անել ու փորձել հայկական տեխնիկա խոցել։ Թվում է, թե ընդամենը մեկ հարված էր, այն էլ անհաջող, բայց դրա […]

Հանգուցալուծվում է

Այսօր երեկոյան ժամը 18:00-ին կայանալու է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը: Նախատեսվում է, որ հենց այդ նիստերի ժամանակ քննարկվելու է, ապա և հանրությանն է ներկայացվելու, թե ով է լինելու ՀՀԿ-ի`  Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, ովքեր են լինելու փոխնախագահները, խմբակցության ղեկավարը և այլ պաշտոնների բաշխման հարցը: Իսկ ավելի վաղ հանդիպելու են […]

Վաշինգտոնում Էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա /տեսանյութ/

Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանի կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր բողոքի ակցիա էին անում՝ կապված Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցի հետ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել միջադեպից, որտեղից երեւում է, որ ցուցարարներից մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել հարձակման արդյունքում։ Հարկ է նշել, որ նախօրեին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի […]

Կատարված վերլուծությունները փաստում են, որ կարելի է զգալի խնայողություններ անել

ՀՀ ՏԿԶ նախարարության նորաստեղծ վերլուծական-փորձագիտական խմբի կողմից  կատարվել են մի  քանի տասնյակ համայնքների մանկապարտեզների, դպրոցների և աղբահանության ծախսերի վերաբերյալ վերլուծություններ: 1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերլուծությունը իրականացվել է հիմք ընդունելով տարեկան 50մլն. դրամ և ավելի բյուջեներ ունեցող համայնքների (184 համայնքներ, բացառությամբ Երևանի) 2015, 2016 և 2017 թթ-ի ներկայացված բյուջեների և կատարված ծախսերի հաշվետվությունները: Մասնավորապես, սննդի ծախսերի, […]

Միևնույն է` Իրանը չի դավաճանի իսլամական Թուրքիային

«Հասան Ռոհանին, մեծ հաշվով, չի կարողացել իրականացնել խոստումները՝ կրճատել գործազրկության մակարդակը, չի կատարել նաև բնապահպանական, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ խոստումները: Այս առումով նա հայտնվել է բավական ծանր վիճակում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:  «Եթե մի քանի ամիս առաջ շատերը կարծում էին, որ արժանի մրցակից չունենալու պատճառով Ռոհանին հեշտորեն վերընտրվելու է, […]

Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը խփելու կարիքը

Հասանովին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռեւս չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը: Նա, մասնավորապես, գրել է. «Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ […]

Հաղպատի խաչմերուկում փլուզման հետևանքները վերացնելու նպատակով երթևեկությունը մի քանի ժամով կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին (Հաղպատի խաչմերուկ) տեղի ունեցած փլուզման հետևանքները վերացնելու, մասնավորապես, ճանապարհը քարաբեկորներից մաքրելու համար նշված հատվածում երթևեկությունը մի քանի ժամով երկկողմանի կդադարեցվի: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի