26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Լուրջ վտանգներ կան»

Երբ ադրբեջանական կողմը Spike է կիրառում հայկական զինված ուժերի դեմ ու հայտարարում, որ դա կանխարգելիչ հարված է, նշանակում է, որ սահմանում հարաբերությունների տրամաբանություն են փոխում։ Իրենք իրենց իրավունք են վերապահում սեփական խիստ սուբյեկտիվ գնահատականների հիման վրա գործողություններ անել ու փորձել հայկական տեխնիկա խոցել։ Թվում է, թե ընդամենը մեկ հարված էր, այն էլ անհաջող, բայց դրա հիմքում, իրականում, լուրջ վտանգներ կան։ Եվ սա պետք է հստակ գիտակցել ու կանխել։
Մեծ հաշվով, կանխարգելիչ հարվածները հենց այն մարտավարությունն է, որը մենք պետք է կիրառեինք։
 
Пандухт-ը այդ մասին լավ հոդված է գրել, քիչ անց կհրապարակեմ Voskanapat-ում։ Հիմա տեսնենք, հուսով եմ այն ճանապարհը, որը մեր փոխարեն ադրբեջանցիք բացեցին, կօգնի մեզ բարձրացնել ավելի կանխատեսելի և զսպված հակառակորդ ունենալու գործի արդյունավետությունը։
 
 
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը:
Henaran.am-ը ֆեյսբուքյան գրառումները տեղադրում է առանց խմբագրման, ուստի պատասխանատվություն չի կրում տեքստում առկա   անճշտությունների  կամ վրիպակների համար:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ