Հանգուցալուծվում է
Այսօր երեկոյան ժամը 18:00-ին կայանալու է Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որին հաջորդելու է խորհրդի նիստը: Նախատեսվում է, որ հենց այդ նիստերի ժամանակ քննարկվելու է, ապա և հանրությանն է ներկայացվելու, թե ով է լինելու ՀՀԿ-ի
` Ազգային ժողովի նախագահի թեկնածուն, ովքեր են լինելու փոխնախագահները, խմբակցության ղեկավարը և այլ պաշտոնների բաշխման հարցը:
Իսկ ավելի վաղ հանդիպելու են «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ինչպես ասել է «Ծառուկյան» դաշինքից ընտրված պատգամավոր Իվետա Տոնոյանը, այսօր հայտնի կդառնա, թե ովքեր են լինելու իրենց խմբակցության`ԱԺ փոխնախագահի թեկնածուն, խմբակցության ղեկավարը, և, ի վերջո, որ պատգամավորներն են վերցնելու մանդատները, քանի որ, ըստ որոշ լուրերի, վաղը կայանալիք առաջին նիստի ժամանակ մի շարք պատգամավորներ ինքնաբացարկ են հայտնելու:
«Ելք» դաշինքում ևս որոշված չէ, թե ովքեր են լինելու խմբակցության ղեկավարն ու քարտուղարը: Մամուլը գրում է, որ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։
Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու Է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքւսյին» առավելություն ունի բոլոր պատգամավորների եւ էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երևանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն։
Նկատենք, որ վաղը կայանալու է խորհրդարանի առաջին նիստը: Խորհրդարանն ունենալու է 3 փոխնախագահ: Ապա Կառավարությունն է հրաժարական տալու, և, ըստ էության, որոշակի փոփոխություններ կլինեն նաև գործադիր մարմնում: