25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 17, 2017

Հաղպատի ճանապարհը երկկողմանի բաց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Թումանյանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում մայիսի 17-ին՝ ժամը 16:30- ի դրությամբ, Վանաձոր- Ալավերդի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի (Հաղպատի խաչմերուկ) հատվածում փլուզման հետևանքներն ամբողջությամբ վերացվել են։ Ճանապարհը մաքրվել է ժայռաբեկորներից և երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև առանձնապես տարբերություն չկա /տեսանյութ/

 «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումից հետո ՝ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը  ասաց՝ առանձնապես մեծ տարբերություն չկա ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև. «Նույն հայերն են»: Հարցին, թե իսկ այդ դեպքում ինչու տեղափոխվեց «Ծառուկյան» դաշինք, նա պատասխանեց. «Ես չեմ տեղափոխվել»: Լրագրողների հարցին՝  ստացվում է՝ ուրիշնե՞րն են տեղափոխել, Վ. Ղուկասյանն ասաց. «Կյանքն է տեղափոխել»:

«Թանգարանների գիշեր» Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում

              Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվողԹանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին:             ԿԲ այցելուների կենտրոնը այցելուների համար բաց կլինի հինգշաբթի՝ մայիսի 18-ին ժամը 09:00 – 18:00 և շաբաթ՝մայիսի 20-ին ժամը 09:00 – 24:00:             Կենտրոնում այցելուները կարող են ծանոթանալ Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույնմետաղադրամներից մինչև ժամանակակից […]

Գագիկ Բեգլարյանն արդեն ունի ամենաբարձր պաշտոնը (տեսանյութ)

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ ժամանեց ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին: Լրագրողների հետ զրույցի ընթացքում  պատասխանելով ողների հարցին, թե իրեն ինչ պաշտոն է առաջարկվելու ԳՄ-ում, նա ասաց՝ ինքն արդեն  կուսակցության ԳՄ կազմում է, ինչն ամենաբարձր պաշոնն է: «Դրանի՞ց էլ ավելի բարձր պաշտոն. այդքան շատ ձայներ հավաքած կուսակցության ԳՄ անդամ լինելը  բարձր […]

ԵՄ դեսպանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ՝ բացատրություն տալու

Վրացագետ Ալիկ Էրոյանցը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Պարզվում է՝ ժնևյան քննարկումների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով Հարավային Օսիա ժամանած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը, ըստ Վրաստանի ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման, ցուցաբերել է, մեղմ ասած, «անհասկանալի և անընդունելի վարք»: Թբիլիսիի վրդովմունքի պատճառն այն է, որ Զալբերգը նշված այցի ժամանակ շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահ Ա. Բիբիլովին՝ այդ պաշտոնում […]

Հայաստանի եւ Ռուսաստանի իրավասու մարմինները քննարկում են Պերմյակովին հանձնելու հարցը

ՀՀ արդարադատության նախարարությունը, հաշվի առնելով Գյումրիում Ավետիսյանների սպանության դեպքի հասարակական հնչեղությունն ու հանրային հետաքրքրվածությունը, տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարություն է ստացվել Ռուսաստանի Դաշնության դատարանի որոշումը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2016 թվականի օգոստոսի 23-ին կայացված դատավճիռը ճանաչելու և Ռուսաստանի Դաշնության տարածքում կատարելու մասին: ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից […]

Չի բացառվում, որ ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, այսօր տեղի են  ունենալու  ՀՀԿ ԳՄ, ապա՝ խորհրդի  նիստեր: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՀԿ-ի գրասենյակ ժամանեց ԱԺ  փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների  հետ զրույցում վերջինս շեշտեց՝ այսօր քննարկվելու է ԱԺ նախագահի ու փոխնախագահների հարցը: Շարմազանովը բացառեց, որ ինքը կլինի  ԱԺ տասնմեկերորդ նախագահը: Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը լինելու փորձով […]

Չենք ֆինանսավորում ներմուծումը և առևտուրը

  Այսօր՝ մայիսի 17-ին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է “ՓՄՁ ներդրումներ” ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի մամուլի ասուլիսը: Ներկայացնելով վարկային կազմակերպության գործունեության արդյունքները՝ Արթուր Բադալյանը նշել է, որ ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված “Տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի” շրջանակներում և նպատակ ունի աջակցել ձեռնարկատիրության զարգացմանը, ՀՀ համայնքների համաչափ զարգացմանը: Կազմակերպության […]

ԱԺ հանձնաժողովները կրճատելու իմաստը ո՞րն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  վստահ է ՝  ՀՀԿ-ն որոշել է ԱԺ-ում  12 հանձնաժողովից թողնել ընդամենը  9 հանձնաժողով, որպեսզի «Ելք»-ը ոչ մի հանձնաժողով նախագահելու հնարավորություն չունենա: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում: «Կրճատման ամբողջ իմաստն այն է, որ 10-րդ հանձնաժողով չի լինի, որովհետև ըստ Դոնթի բանաձևի՝ 10-րդ հանձնաժողովը հասնում է «Ելք» կուսակցությունների դաշինքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի