17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Չի բացառվում, որ ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, այսօր տեղի են  ունենալու  ՀՀԿ ԳՄ, ապա՝ խորհրդի  նիստեր:

Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՀԿ-ի գրասենյակ ժամանեց ԱԺ  փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների  հետ զրույցում վերջինս շեշտեց՝ այսօր քննարկվելու է ԱԺ նախագահի ու փոխնախագահների հարցը:

Շարմազանովը բացառեց, որ ինքը կլինի  ԱԺ տասնմեկերորդ նախագահը: Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը լինելու փորձով ավելի հարուստ մեկը:  Լրագրողների  հարցին՝ իսկ հնարավո՞ր է, որ Արա Բաբլոյանը լինի ԱԺ նախագահ, Շարմազանովն ասաց՝  ինչո՞ւ ոչ:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն ու Արփինե Հովհաննիսյանը լինեն ԱԺ  փոխնախագահներ , Շարմազանովն ասաց՝   հնարավոր է։ Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա Շարմազանովը նշեց՝ Վահրամ Բաղդասարյանը շատ լավ կատարում է իր պարտականությունները: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ