26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2017

ՀՀ սահմանները ճանաչած որոշումները պիտի իրավականորեն վերահաստատվեն․ Արա Պապյան

Պետք է հստակ գիտակցել, թե ինչ հարց ենք ուզում լուծել Ցեղասպանության ճանաչմանը հասնելով։ Հակառակ դեպքում այդ ուղղությամբ ներդրած ջանքերն անիմաստ կվատնվեն: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը։ Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին անհատական փոխհատուցման գործընթաց կա, […]

«Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխորոշված է»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է՝ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն վստահ հաղթանակ կտանի:  «Հանրապետական կուսակցության հաղթանակը կանխորոշված է արդեն խորհրդարանական ընտրություններից հետո» ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց սոցիոլոգը՝ հավելելով՝ «ԵԼՔ»-ի ու «Երկիր Ծիրանի»-ի միջև պայքար կգնա ընդդիմադիր ձայների համար. նրանք կփորձեն նաև իշխանության հսկողության տակ գտնվող ընտրողների ձայները ստանալ:   Ահարոն Ադիբեկյանը հիշեցրեց՝  Երևանն աշխարհի […]

Հայրենասիությունը չի սահմանափակվում մեկ առարկայով. Լ. Մկրտչյան

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվել է ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովը: Բացման պաշտոնական արարղությունից հետո տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին: Նախարարը մասնավորապես անդրադարձել է «Ռազմագիտություն»  առարկայի ուսուցման արդյունավետթյան  բարձրացման  ուղղությամբ նախատեսվող քայլերին, […]

Կտաքանա

Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 24-25-ը նույնքան կնվազի:

«Երբեք բաժակ չի բարձրացրել Սերժ Սարգսյանի հետ»

«Պարզ է, որ ՀՀԿ ֊ն հաղթելու է, պարզ է, որ Զարուհին քիչ ձայն է ստանալու, բայց անցնելու է։ Պարզ չէ միայն, թե ինչ հարաբերակցություն է լինելու ՀՀԿ֊ի ու ԵԼՔ֊ի միջև»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ Վերջինս շեշտեց` ամենևին էլ անակնկալ չէր, որ ՕՐՕ-ն ու Հայ ազգային կոնգրեսը որոշեցին չմանսակցել Երևանի ավագանու ընտրություններին:Իսկ ինչ վերաբերում […]

Մինչ օրս շարունակվում է արմենացիդ կամ արմենաֆոբ քաղաքականություն որոշ պետությունների կողմից

Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարվել՝ հարցը մեռյալ կետից շարժվել է։ Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Նա նշեց, որ այժմ հարցը դարձել է միջազգային հարաբերությունների օրակարգի խնդիր: «Այսօր հասել ենք մի […]

Հանրապետության գլխավոր գինեկոլոգի կոչը /տեսանյութ/

«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու  ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, […]

Թեժ կրքեր լոլիկի ներկրման շուրջ

Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը […]

Պետերբուրգի ահաբեկչության հետեւանքով զոհերի թիվը հասավ 16-ի /ֆոտո/

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16-ի։ Այսօր մահացել է լուրջ վնասվածքներ ստացած մի կին՝ 1960 թվականին ծնված, ում կյանքի համար պայքարում էին բժիշկները։  Կնոջ մահվան մասին Թվիթերի իր էջում հայտնել է Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինան։  Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Պետերբուրգի մետրոյում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված