Հանրապետության գլխավոր գինեկոլոգի կոչը /տեսանյութ/
«Ես գիտեմ ձայնս ում եմ տալու, քանի որ երկար տարիների փորձ ունեմ և լավ պատկերացնում եմ, թե ինչպիսի դեր ու ֆունկցիա ունի քաղաքապետը և նրա աշխատանքից կախված ինչպիսի իրավիճակում կլինի մեր հանրապետությունը, քանի որ Երևանի քաղաքապետ նշանակում է ՝ Հայաստանի հանրապետության մոտ 50 տոկոսի չափով ազգաբնակչության կարիքների բարելավում, քաղաքի բարեկարգում և այլն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Երևանի ավագանում առաջիկա ընտրություններին, ասաց ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, վաստակավոր բժիշկ Ռազմիկ Աբրահամյանը:
Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ Տարոն Մարգարյանը արդեն ապացուցել է, որ ինքը կարող է լավ քաղաքապետ լինել.«Երբ նա ընտրվեց Երևանի քաղաքապետ՝ միանգամից փոխվեց Երևան քաղաքի վիճակը: Քաղաքը դարձավ բարեկեցիկ, լուսավոր, ճանապարհների վիճակը բավականին բարելավեց…»:
Ռազմիկ Աբրահամյանը փաստեց, որ այս տարիներին նկատելի է եղել, թե որքան մտահոգ է Տարոն Մարգարյանը առողջապահական , մասնավորապես ծննդօգնության հարցերով:
«Ես գնահատում եմ նրա թեկնածությունը, որպես համառ, որպես հմուտ, որպես հավասարակշռված, որպես բարեկեցիկ և մեր հանրապետությանը նվիրված մարդու»,-եզրափակեց վաստակավոր բժիշկը:
Մանրամասները՝ տեսանյութում: