25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2017

Նորություն

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ բողոքը, և վերջինս կմնա կալանքի տակ։ Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը։ Հիշեցնենք՝ Հայաստան Վրաստանից «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին երեք անձ, որոնցից հայտնի են միայն երկուսը՝ Սամվել Բաբայանը […]

Հովիկ Աբրահամյանը վերադառնում է. Հրապարակ

Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները՝  թղթակիցը հարցրել է ԲՀԿ-ականին։ «Շատ լավ, սակայն Ծառուկյանը ԲՀԿ-ի, պատգամավորական ցուցակի հետ կապված որեւէ հարցում նրա հետ չի կիսվում՝ ամեն բան միայնակ է որոշում: Արգամիչը հիմա Ծառուկյանի վճիռների վրա զրո ազդեցություն ունիե: Իսկ ճի՞շտ է, որ Արգամիչի շրջապատը եկել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանն ու Արգամիչը […]

ՀՀԿ-ն ներկայացրել է «Հանուն Երևանի» երգի տեսահոլովակը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում քարոզարշավի մեկնարկին գործարկել է քարոզարշավի պաշտոնական կայքէջը՝ loveyerevan.am։ ՀՀԿ-ն ներկայացրել է նաև Երևանին նվիրված «Հանուն Երևանի» երգի տեսահոլովակը։

Փոխնախարարների նշանակումը` խորհրդարանի կազմավորումից հետո

«Հայաստանի պաշտպանության փոխնախարարների նշանակման հարցը հետաձգվում է՝ կապված խորհրդարանական լիազորությունների ավարտի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնները զբաղեցնելու են 5-րդ գումարման ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը: «Խորհրդարանի գործառույթների ավարտից հետո նշանակում կլինի»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի սցենարը. Ժամանակ

Երևանի քաղաքապետի ընտրության գործընթացը իր այսպես ասած ներքաղաքական ինտրիգով անկասկած զիջում է համապետական ընտրությանը, ոչ միայն ծավալներով, այսպես ասած խաղասեղանին եղած խաղադրույքով՝ մի տեղ համապետական իշխանությունն է օրենսդրական լծակներով, մյուս տեղում թեկուզ խոշոր ծավալով, սակայն ընդամենը ՏԻՄ իրավազորությամբ իշխանությունն է, այլ նաև ներքին ինտրիգով: Տեսականում իհարկե կարող է ստացվել որոշակի հետաքրքիր մրցակցություն երկու, այսպես ասած, […]

Վարչապետի դրայվից ունեն. «Երկիր Ծիրանի»-ի մեկնարկը

«Երկիր Ծիրանի» կուսակցության հայտարարությամբ է հանդես եկել, որով հայտնում են, որ  կուսակցության 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների համար բացված նախընտրական հիմնադրամի հաշվեհամարն է`  103007800032 ՀՀ Կենտրոնական բանկ: Սկսելով Երևանից, լինելով քաղաքացի, մասնակցիր քո երկրի քաղաքականությանը` վերոնշյալ հաշվեհամարին փոխանցելով մինչեւ հարյուր հազար ՀՀ դրամ: Իսկ Երևանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացը սկսում են հեծանվաերթով, որը կմեկնարկի […]

Սեյրան Օհանյանը կգնա այդ քայլին. Ժամանակ

Սեյրան Օհանյանն այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չի բացառվում, որ այնտեղ ունեցած հանդիպումների արդյունքում Սեյրան Օհանյանը հայաստանյան քաղաքական ծրագրերին հրաժեշտ տա, ընդմիշտ տեղափոխվի Ռուսաստան եւ աշխատի ռուսական բանակում։ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շարունակում են շատ սերտ հարաբերություններ պահպանել։ Սեյրան Օհանյանը կարող է ղեկավար աշխատանքի անցնել ռուսական բանակի կրթական […]

Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասավ 12-ի

Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին օրը մերոնք նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ: Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, […]

Դիմել են պատասխան գործողությունների

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են. Ապրիլի 20-ին և լույս 21-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի