11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մեր մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասավ 12-ի

Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մրցումների առաջին օրը մերոնք նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:
Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացան՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն /81 կգ/ ու երիտասարականում Աննա Մկրտչյանը /+80կգ/: Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում:
Ամփոփելով մրցումների երկու օրերը փաստենք, որ Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ